HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վիկտոր Դալլաքյանի բողոքը մերժվեց

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժեց թիվ 30 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Վիկտոր Դալլաքյանի բողոքը, որով նա պահանջում էր անվավեր ճանաչել պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանի գրանցումը և թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքները:  Այդ մասին «Հետքին» քիչ առաջ հայտնեց թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը:

Դալլաքյանն իր բողոքը հիմնավորում էր նրանով, որ Մարուքյանը վերջին 5 տարում մշտապես չի բնակվել ՀՀ-ում:

Մինչդեռ, ինչպես հանձնաժողովի նախագահն է փոխանցում, Դալլաքյանը հիմնավոր փաստեր չի բերել Մարուքյանի գրանցումը անվավեր ճանաչելու վերաբերյալ, բացի այդ, չի պահպանել բողոքարկման ժամկետը: Բողոքը ներկայացրել է երեկ երեկոյան, իսկ հանձնաժողովն այսօր պետք է որոշում կայացներ ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ուստի, Տ. Պապանյանի խոսքով, հնարավորություն չուներ ուսումնասիրելու բողոքում նշված տվյալները:

Այսպիսով`հաձնաժողովի որոշմամբ`թիվ 30 ընտրատարածքում ընտրված պատգամավորը Էդմոն Մարուքյանն է:

 

Մեկնաբանություններ (1)

Ընթերցող
Պարոն Դալլաքյան, սա Ձեր ուշացած սերն է: Բայց որպեսզի Դուք հետագայում էլ չունենաք ուշացած սերեր, ապա ասեմ, որ, որտեղ էլ լինեք անտարբերություն մի ցուցաբերեք մարդ արարածի նկատմամբ: Ես Ձեզ հարգում էի` իբրև պատգամավորի, որովհետև ինտելեկտուալ առումով խորհրդարանում Դուք առաջին շարքում էիք: Սակայն, երբ ես նկատեցի, որ դա միայն ինտելեկտուալ բնույթ է կրում, ապա ինձ պատեց խորը հիասթափությունը: Մոտ երկու տարի առաջ Ձեզ խնդրեցի` անտարբեր չանցնել այնպիսի մի երևույթի նկատմամբ, ինչպիսին հրապարակային հայհոյանքներն են, այն էլ պետական ապարատի աշխատակիցների կողմից, Դուք քար անտարբերություն ցուցաբերեցիք, որին ես պարզապես չէի սպասում: Երևի այդպիսի անտարբերությանը ընտրողը պատասխանեց համարժեք անտարբերությամբ, ես հավատում եմ դրան: Հիշեցնեմ, որպեսզի չասեք թե խոսքը ինչի, կամ ում մասին է: Մտեք youtube.com zaqaryan melsik և youtube.com grigoryan aliq ինչպես նաև chi.am 13.10 2009թ. Բաց նամակ Սերժ Սարգսյանին, և տեսեք թե մանկավարժները ինչպիսի բառերով են փոխանակվում և պատգամավորին ինչի հետ են համեմատում: Իսկ այդ հոդվածում` բարձրաստիճան պաշտոնյան ինչ բառերով է արտահայտվում մանկավարժների հասցեին: Այս երևույթին Դուք որևէ հակազդում չցուցաբերեցիք, իսկ Ձեզ թվում է, թե ընտրողը կամ հանրապետության գերվերադաս մարդիկ այդ մասին չգիտեին: Ինտելեկտուալ խաղերը այլ բան են, մարդկանց հոգսերին հաղորդակից լինելը բոլորովին այլ բան: Ինտելեկտուալը` ինքնահաստատման միջոց է, իսկ մարդուն հասկանալը գերագույն ռեալություն, որի մեջ առաքինի մարդը պետք է, որ ապրի: Հ Ի Շ Ե Ք` Դուք այս կամ այն առումով կարող եք օգտակար լինել մեր երկրում ժողովրդավարությունը առաջ տանելու հարցում, անգամ որև է պաշտոն չունենալու պարագայում/գուցե ավելի լավ/, բայց եթե Դուք չշարունակեք, ապա Աստված չի ընդունի, մենք ամենքս մեր երկրի համար մի գործ ունենք անելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter