HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Բաբուխանյանը երկրորդ անգամ է դատի տվել Report.am կայքէջին

ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը դարձյալ դատի է տվել Report.am կայքէջին: Այս անգամ պատճառը վերոնշյալ կայքէջում հրապարակված Էդիկ Անդրեասյանի «Երբ զոռով հուշում են անհուշելին» հոդվածն է եւ նույն հոդվածի շուրջ ընթերցողներից ստացված արձագանքները: Հայցվորը գտնում է, որ «նյութը եւ արված տարբեր հրապարակումները պարունակում են վիրավորական արտահայտություններ»:

Հավելենք, որ Հայկ Բաբուխանյանը բացի հրապարակային ներողություն եւ փաստաբանական ծախսերի փոխհատուցում պահանջելուց, նաեւ միջնորդել է դատարանին' «պատասխանողներին որոշակի գործողությունների կատարումն արգելել, մասնավորապես. Արգելել հայցվորի նկատմամբ որեւէ նյութ www.report.am լրատվական միջոցում տպագրել եւ դրա հիման վրա որեւէ հայտարարություն այլ անձանց կողմից տեղադրել կամ թույլատրել որեւէ հայտարարություն տպագրել կամ տպագրած հայտարարությունն այդ լրատվական միջոցում պահպանել, որը կպարունակի հայցվորի պատվի արժանապատվության եւ գործարար համբավի վերաբերյալ վիրավորական եւ/կամ զրպարտող արտահայտություններ»:

Նշենք, որ սույն միջնորդությունը դատարանը բավարարել է:

Հավելենք նաեւ, որ Հայկ Բաբուխանյանի նախորդ հայցը Report.am կայքէջի եւ Էդիկ Անդրեասյանի դեմ գտնվում է նախնական դատքննության փուլում: Հայցվորը պահանջում է յուրաքանչյուր պատասխանողից 3 միլիոնական դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter