Էդուարդ Շարմազանովի խորհուրդը. «Թեթև տարեք լուրերը»
Օրվա երկրորդ կեսին լուրեր շրջանառվեցին, թե այսօր հանդիպել են ՀՀԿ եւ ԲՀԿ առաջնորդներ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Ըստ լուրերի՝ այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր կոալիցիայի մասին:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե պաշտոնապես նման տեղեկություն չունի, իսկ թե ինչ լուրեր են շրջանառվում, չի մեկնաբանում:
«Սովոր եղեք նման լուրերին, դեռ այնքան լուրեր կլինեն: Հետընտրական ժամանակաշրջան է, թեթեւ տարեք այդ լուրերը: Փաստն այն է, որ Հանրապետական կուսակցությունը ոչ գործադիր մարմնի, ոչ էլ խորհրդի նիստ չի գումարել եւ կոալիցիայի հարց չի քննարկել»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա` ամենայն հավանականությամբ եկող շաբաթվա երկրորդ կեսին ՀՀԿ-ն գործադիր մարմնի եւ խորհրդի նիստ կգումարի, եւ հնարավոր է անդրադարձ կատարվի նաեւ կոալիցիային:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել