HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարեգործական համերգ՝ Աթենքում

Մայիսի 12-ին Հունաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքի «Բենակի» թանգարանի սրահում տեղի ունեցավ հունահայ հանրաճանաչ կիթառահար Հակոբ Քոլանյանի բարեգործական մենահամերգը:

Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Գյումրիում անցկացվող երիտասարդ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» ամենամյա միջազգային մրցույթ- փառատոնին:

Միջոցառմանը ներկա էին Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, արվեստագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հույն հանդիսատես:

Համերգի ժամանակ հնչեցին Բախի, Բարրիոսի, Ջուլիանիի, Բրաուերի, Լաուրոյի գործերը, նաև ներկայացվեցին հայկական ժողովրդական ստեղծագործությունների մշակումներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter