HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քվեախցիկի մոտ տեսախցիկ տեղադրելու փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր

Մայիսի 11-ին թիվ 34/20 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ա. Հովհաննիսյանը հաղորդում է տվել այն մասին, որ մայիսի 6-ին՝ ժամը 08:00-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Հ. Սարգսյանը, մտնելով թիվ 34/20 ընտրատեղամաս, փորձել է քվեախցիկի մոտ տեսախցիկ տեղադրել և խախտել քվեարկության գաղտնիությունը:

ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Մի տեսախցիկ էլ տեղադրված էր Ստեփանավանի ընտրական թիվ 32/35 տեղամասում և քվեախցիկից ավելի մոտ հեռավորության վրա, քան այս հոդվածին կից լուսանկարը նկարահանողինն է: Կողքից տեղադրված տեսախցիկը դժվար թե արձանագրի թե ում օգտին է քվեարկում ընտրողը, սակայն այն հստակորեն կարող է արձանագրել թե կարուսելի մասնակիցը ինչպես է իր գրպանը դնում դատարկ բյուլետենը, փոխարենը մյուս գրպանից հանում ընտրակաշառք տվածի նշումով բյուլետենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter