Սպանության մեջ մեղադրվողը բերման է ենթարկվել
Մայիսի 14-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արման Հարությունյանին, ում Ռուսաստանի Մոսկվայի մարզի իրավապահները 2009 թ. փետրվարից հետախուզում էին սպանության մեղադրանքով:
Ոստիկանության հաղորդմամբ՝ հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել