HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարությունների միջև

Այսօր Երևանում Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ փոխնախարարների ղեկավարությամբ։ ՀՀ ԱԳՆ կողմից խորհրդակցությունները վարում էր նախարարի տեղակալ Զ. Մնացականյանը, չեխական կողմից՝ նախարարի առաջին տեղակալ Յիրժի Շնայդերը։

Հայ և չեխ դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, մշակութային հարթություններում համագործակցության ներկա մակարդակը, առևտրաշրջանառության խթանման և մշակութային ոլորտում համագործակցության հեռանկարները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին հայ-չեխական քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման վերաբերյալ, ինչի ապացույցն է անցյալ տարի Պրահայում բացված ՀՀ դեսպանությունը և այս տարի Երևանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի նշանակումը։

Քննարկվեցին եվրոպական և միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացման հետ կապված հարցեր: Անդրադարձ կատարվեց ԵՄ հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին և արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև ԵՄ հետ համագործակցության հեռանկարներին:

«Մտքեր փոխանակվեցին երկու երկրների արտաքին քաղաքական առաջնայնությունների օրակարգի, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ»,- հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (3)

Vahagn
SHAT EM XNDRUM DZEZ ASACEQ VORTEX E GTNVUM CHEXIAYI GORCERI JAMANAKAVOR HAVATARMATARI [email protected] SHNORHAKALUTYUN
ANJELA
BAREV DZEZ ES XNDRUM EM INDZ ASACEQ VORTEX E GTNVUM CHEXIAYI GORCEROV HAVATARMATARI [email protected] HASCEN SHAT EM XNDRUM.SNORHAKAL EM.
Հետք
Կարող եք զանգահարել ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին՝ (060) 620 214

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter