«Հայկական ժամանակ». Արամ Սաֆարյանը դեսպա՞ն է դառնալու
Թեեւ ապագա կոալիցիայի ձեւավորման մասին պաշտոնապես դեռ որեւէ բան չի հայտարարվում, այդուհանդերձ, ապագա կառավարության եւ մի քանի այլ պաշտոնների բաշխումն արդեն որոշակի է: Մասնավորապես իշխանական աղբյուրները «ՀԺ»-ին փոխանցել են, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, որն ինքնաբացարկի դիմում է գրել ԲՀԿ համամասնական ցուցակից դուրս գալու համար, նշանակվելու է դեսպան ԱՊՀ երկրներից մեկում («Հրապարակի» տվյալներով՝ Սաֆարյանը կարող է փոխարինել Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին, ով ցանկություն ունի ազատել զբաղեցրած պաշտոնը): Սաֆարյանի հետ խոսելու «ՀԺ»-ի թղթակցի բոլոր փորձերը ապարդյուն են անցել: Նա հեռախոսազանգերին չի պատասխանել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել