HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեւորել են Սուրբ Նշանի շուտափույթ նորոգումն ու ամրացումը

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեի հետ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց մայիսի 13-ի գիշերը Թբիլիսիի Ս. Նշան եկեղեցու զանգակատան փլուզման դեպքին: Երկուստեք արձանագրվեց հիշյալ եկեղեցու շուտափույթ վերանորոգման և ամրացման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում` նաև նմանատիպ դեպքերից հետագայում ապահովագրված լինելու նպատակով:

Դեսպան Մանուկյանը և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը քննարկեցին նաև Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքներն սկսելու հարցը, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների օրակարգին առնչվող այլ հարցեր:

Նույն օրը դեսպան Մանուկյանը հանդիպեց Վրաստանի գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Վրաստանի կալանավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքներին, ոչ ծանր և ոչ դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտված ՀՀ քաղաքացիների` առաջիկայում ներման և ազատ արձակման հնարավորությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

ՀՀ ԱԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter