Պահակը կանխել է գողությունը
Մայիսի 15-ին՝ ժամը 13.25-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Սլավիկ Մ.-ին և 1976 թ. ծնված Կարեն Ս.-ին:
Պարզվել է, որ նրանք Երասխ գյուղում գտնվող մի հիմնարկության տարածքից փորձել են գողանալ մոտ 500 կգ պողպատյա զսպանակներ, սակայն բռնվել են ընկերության պահակի կողմից: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել