Նախարարությունը հերքում է. Արմեն Գեւորգյանը «արտակարգ ռեժիմով» խորհրդակցություն չի անցկացրել
Մամուլում այսօր հրապարակված ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի` որոշ մարզպետների հետ «արտակարգ ռեժիմով խորհրդակցություններ անցկացնելու» եւ, առավել եւս, այդ խորհրդակցությունների բովանդակության մասին «հավաստի» տեղեկություններն իրականության հետ որեւէ կապ չունեն:
Մարզպետների հետ հերթական խորհրդակցությունը տեղի է ունեցել մայիսի 11-ին, որի օրակարգային հարցերի վերաբերյալ հաղորդագրությունը տարածվել է լրատվամիջոցներին եւ տեղադրված է տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքէջում: Նման հանդիպումներ այս ընթացքում պարբերաբար են տեղի ունենում, որոնց ժամանակ քննարկվում են մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր, եւ դրանք միշտ աշխատանքային բնույթ են կրում:
ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել