HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ո՞վ է քննչականից հափշտակել 10 հազար դոլարը. կպատժվե՞ն, արդյոք, հանցագործությունը պարտակած իրավապահները եւ դատավորը

Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում իտալացիներից առգրավված մոտ 10 հազար ԱՄՆ դոլարի անհետացման վերաբերյալ հրապարակումից հետո ոստիկանապետ Վ. Գասպարյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն: Այն դեռեւս չի ավարտվել: Նշենք, որ աշխատանքից ազատվել է Արաբկիրի ոստիկանության քննչական բաժնի պետ Արծրուն Առաքելյանը, իսկ նրան փոխարինում է Վարդան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ հանցագործության, այսինքն՝ քննչական բաժնից փողի հափշտակման մասին իմացել են իրավապահ մարմինների բազմաթիվ ներկայացուցիչներ՝ hանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, Արաբկիրի ոստիկանության պետ Արթուր Մեհրաբյանը, Արաբկիրի ոստիկանության քննչական բաժնի պետ Արծրուն Առաքելյանը, գործը քննող երեք քննիչները, հսկող դատախազը եւ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը: Նրանք բոլորն իմացել են, սակայն պարտակել են հանցագործության փաստը: Առայսօր ոչ Հատուկ քննչական ծառայությունը եւ ոչ էլ գլխավոր դատախազությունը չեն արձագանքել «Հետքի» հրապարակմանը: Չնայած հոդվածում առկա փաստերը բավարար հիմքեր պարունակում են քրեական գործ հարուցելու համար:

Ոստիկանության «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ, բացի ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից՝ հրապարակումից հետո այս հարցով զբաղվել է նաեւ քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը: Նշենք, որ Արաբկիրի ոստիկանության քննչական բաժնի պետ Արծրուն Առաքելյանը Գագիկ Համբարձումյանի սանիկն է: Իսկ վերջինիս որդին՝ Սարգիս Համբարձումյանը, Արծրուն Առաքելյանի տեղակալն էր:

Գագիկ Համբարձումյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին խնդրել էր, որ անձամբ ինքը զբաղվի իր ենթակայության տակ գտնվող կառույցով: Որոշ ժամանակ անց Գագիկ Համբարձումյանը ոստիկանապետին զեկուցել է, թե Արաբկիրի քննչականում նման դեպք չի եղել: Իսկ քանի որ հափշտակության փաստն այլեւս կասկածի տեղիք չի տալիս, ոստիկանապետի հանձնարարությամբ գործով սկսել է զբաղվել ոստիկապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

«Հետքին» հայտնի է դարձել, որ ծրարը, որից հափշտակվել է փողը, ուղարկվել է փորձաքննության: Արդյունքում հաստատվել է, որ ծրարը մինչեւ դատարանում բացվելը վնասված է եղել, այսինքն՝ արդեն բացված է եղել: Սակայն նույնիսկ այս ամենից հետո կարծես թե փորձում են հափշտակության գործը բոլորովին այլ ուղղությամբ տանել:

Մասնավորապես, Արաբկիրի ոստիկանության քննչական բաժնի պետի տեղակալ Սարգիս Համբարձումյանը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի որդին, իր ենթականերին ասել է, թե իբր կատարվածը համարվելու է անփութություն, ինչի պատճառով ծրարները խառնվել են, եւ գործը փակվելու է: Իսկ իր նախկին պետի մասին էլ կրտսեր Համբարձումյանն ասել է, որ նրան կհեռացնեն եւ մեկ տարուց նորից կընդունեն աշխատանքի, բայց՝ մեկ այլ պաշտոնում: Սարգիս Համբարձումյանը նաեւ ասել է, որ ծրարը կրկին կուղարկեն փորձաքննության, իսկ արդյունքն արդեն այլ կլինի:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ Գագիկ Համբարձումյանի հարաբերությունները վերջին շրջանում խիստ լարվել են: Փողի հափշտակության մասին ոստիկանապետը նույնիսկ զեկուցել է նախագահ Սերժ Սարգսյանին: Ամենայն հավանականությամբ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանն առաջիկայում աշխատանքից կազատվի: Նա արդեն միջնորդներ է փնտրում դրսում:

Հայտնի է, որ Գագիկ Համբարձումյանի եղբայրը մեծ բիզնես ունի Ղազախստանում եւ մոտ հարաբերություններ Ղազախստանի նախագահի ապարատի որոշ անձանց հետ: Գուցե հենց այնտեղից էլ առաջիկայում ոստիկանապետին Համբարձումյանի համար միջնորդեն:

Ընդհանրապես, ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում աշխատում են Գագիկ Համբարձումյանի շատ ազգականներ (ըստ էության, քննչական գլխավոր վարչությունը վերածվել է ընտանեկան բիզնեսի): Վերջերս ոստիկանության օրվա առթիվ նրա ցուցումով 100 հազար դրամով պարգեւատրվել է ՀԿԳ-ում աշխատող նրա եղբոր որդին՝ Գարիկ Համբարձումյանը: Չնայած բաժնի պետը՝ Վահագն Հարությունյանը, այս ընտրությանը դեմ է եղել, բայց ոչինչ անել չի կարողացել:

Առայժմ դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենա այս գործը, բայց այն կաթվածահար է արել Արաբկիրի քննաչկան բաժնի աշխատանքը:

Օրերս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը առավոտյան՝ ժամը 8:45-ի սահմաններում, անձամբ այցելել է Արաբկիրի ոստիկանության բաժին, բարձրացել է քննչական բաժին և մինչև 9:15, ըստ էության, վերահսկել (արձանագրել), թե ով է ժամանակին գալիս աշխատավայր: Կռահեք, թե ժամանակին ով չի ներկայացել...

Մեկնաբանություններ (25)

Tigran H.
Lseq !!! ov Hambardzumyaneri patvi kpordzi gcel nman xardavanqnerov, ruseren asem vor dzer nmanner@ haskanan, MUTITNEROV nra tunn u tex@ ....
Arame
Artarutyun Amenecu...........
aa,
patver...en el ejanagin....)))))
Հայ
Ակնհայտ պատվիրված սուտ է: ՈՒշադրություն դարձրեք այն ինֆորմացիայի վրա, համաձայն որի Վովան եսիմ երբ առավոտյան ժամը 8:45 այցելել է քննչական բաժին և այլն: Հետաքրքիր է, ումից է այդ մանրամասներն իմացել մեր ամենագետ լրագրողը? :)
Vlad
Վերջին 8 մեկնաբանությունները կարծես նույն մարդնա գրել: Գոնե խելոք գտնվեր նույն օրը չգրեր կամ գոնե 8-ել 2 րոպե դադարով չգրեր:
Vlad
Վերջին կոմենտները կարծես մի հոգի գրած լինի: Գոնե խելոք
m.
joxovurd ekeq aranc mardun chchanachelu, irakanutyun chtirapetelu paragayum mardkanc anvan het chxaxanq...es bansarku patver katarox jurnalistnern el vonc vor @ntrakasharq vercrac @ntroxner linen..) vorqanov vor irazekvac em paron Hambardzumyani, nra andzi, gorcuneutyan, xelqi u mnacaci masin karox em asel miain,.. parq u pativ dez...MARD eq mecatarov....shater@ dezanic shat ban unen sovorelu........
Vrej
sat steri verjn er es kexc hodvacov steri hern anicel eq chi kareli nman sut banerov mardkanc xexatyurel Hambardzumyanneri nman drakan ev markayin andznavorutyunner shat qiche en mi arel tgex e, suti vot@ karj e
Karen
xaytarak zakazov grca hodvac amota zakazov hodvac grel@ lragroxin pativ chi berum mi areq senc baner amot groxin, u hazar amot patver tvoxin sa txamardkutyun chi
Armen
xosqern avelord en sti hoxi himan vra grvac poxov hodvac e amacheq groxner u patviroxner
Gevorg
LAv mardu anun@ varkabekel@ da lktiutyun e, ev vayel e vaxkot, poqrhogi markanc ev nman mardik el kangnac en ays bolorovin sut hodvaci hete Gagik Hambardzumyani nman iravaban ev ir gorc@ liarjeq tirapetox mard chka, ov ayd amen inchi het mektex, ays lkti hasarakutyan mej pahpanel e ir mard linel@ ev mardkayin demq@ nman lav mardu anvan het xaxal nman patverov grvac hodvacnmerov lktiutyun e!!!
Aram
Amot groxin u patviroxin SUT irakanutyan@ chhamapatasxanox hodvac Arneti qaxaqakanutyan ardunqa es hodvac@
Arman
Giteq mardu anvan het nman kextot dzevov ev sut banerov xaxal@ txamardun vayel chi ay hodvac@ kocgvum e PATVER, ev stor u staghod mardu patver heriqa nman sterov mardkan anunneri het xaxaq u kuys dzevanaq
david
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՆ? Միթե հայ ասելով չենք հասկանում գող, ավազակ, խաբեբա, թալանչի, մարդակեր... Մարդու դենքով գազան,կենդանի...Ինձ հակառակը չեն համոզի;10 հայից 9-ը մարդակեր է;
Vahagn
Amot dzez.... Es gitei vor mer hay azg@ neng e u naxandz, bayc ays asti4an..... gone voreve mekt giteq kam canot eq Gagik Hambardzumyanin, giteq nra krtvac linelu, mard linelu ev amenakarevor@ ardaraciutyan [email protected] em, ete dzeznic voreve mek@ liner nra pashtonum hima erevi nerxujvac er linelu amen tesak kextot u hancavor gorcuneutyunneri mej, bayc Gagik Hambardzumyan@ payum e vo4 miayn ir iravakan giteliqnero ayl ev ir mardkayin ardarutyamb, ov ir kyanqi mec mas@ nvirel e ays erkrin, carayel e ir azgin u payqarel en en mardkanc dem voronq ardarutyunn en votnaharum ev aprum en hancavor mitumnerov......... uxxaki cicax e arajacnum ays hodvac@, mi te parz 4e, sa uxxaki patver e ev aravel ayn arjani e arhamarhanqi, qani vor mnam hodvaci hetevum kangnac mard@ ojtvac e kanaci hatkutyunnerov ev arjan el 4e voreve mardkayin ushadrutyan............. In4 verabervum e Sargis Hambardzumyanin tuyl en dzer karciqner@ te ayd eritasard iravaban@ uxxaki papayi txa e, vo4 Sargis@ bavakanin xelaci, krdvac, pordzaru, kar4, bayc iravakan volortum bavakan 4anaparh ancac eritasard e, ov aynqan ban e arel ir ashxatanqayin kyanqi @ntacqum, vor@ 4i arel angam 15 kam 20 tarva ashxatox@. Giteq ayspes shat baner es karox em asel, bayc zur en ayn amen@, ete iskzbane dzer mot sermacel kam sermacrel en ayn bolor karciqner@, vor@ nshvac e hodvacum....Uxxaki imaceq, vor ver@ nshvac@ irakanutyan@ 4i hamapatasxanum ev da uxxaki kanaci, ayn el (anbaro knoj@) vayel mi patver e...................
NAN
ինձ ուրիշ բան էլ է հետաքրքրում` տեսնես էս հոդվածի պատվիրատուն ով է? ում է ձեռնատու քննչական վարչության պետի վրա ցեխ շպրտելը?
Արամ
Im karciqov sa arden Vladimir Gasparyani tasibi harcn e.Ete na ujer chgorcadri ev chbacahayti ays patmutyan mexavorinerin, apa na nuynpes khamarvi arden hancagorcutyun@ partakox mi pashtonya vori nkatmamb kkorcnen harganq@ bazmativ mardik
Sona
Tenc el piti liner, glxin sarkecin, vor irenc mardun beren
Anna
Hamozvac em amboxj@ sarqaca e, u Hambardzumyanner@ voch mi mexq chunen, tas taruc avel e na ashxatum e ajs aparatum, misht hetevel em nra gorcoxuyunnerin u miajn hiacel, u te ka mi azniv mard mer xekavarutyan mej, da menak Hambardzumyann e, isk Vova Gasparyani nmanner@ petq e azaten mtnolort@, u heriqa, bolori glxin sarqek u pashtonneric heracneq, vor dzer mardkanc bereq, ays depqic heto hamozveci, vor azniv u ardar mardik mer erkrum tex chunen.Iranq grpum en, qcum urishneri vra
Սուրեն
Զգացվում է որ կան մարդիկ, որ հասկանում են, այս երկիրը կործանման եզրին է Գարիկ Համբարձումյանի և նրա ընտանիքի անդամների նման մարդկանց պատճառով: Հարգելի david, ոչ մեկ մարդակեր չի ծնվում, մենք ենք ստեղծում , ծեփում ձեր ասած մարդակերներին, ինքներս վեր ածվելով մարդակերների:
Hayko
Ujex mard, amur @ntaniqi hayr, tasibov txa, erkar u erkar tarineri kyanq dzez Paron Gasparyan jan. menq dzezanov enq hpartanum u dzer iratesakan kecvacqov. Duq iskakan hay txamard eq ayl voch te naxkinneri nman.
Karen
Paron Gasparyan jan dzer nman vostikanapet mer erkirn erbeve chi unecel. Duq idealakan vostikanapet eq parq u pativ dzer ashxatanqin. Naev duq iskakan hay Qristonya eq vorn shat shateric bacakayume.
Aida
Shat lav klini vor mer Erkrum verchapes bolory yst arjanvujns patjven!!! U hatkapes en lragrox kochecyalnern ovqer caxu shakalneri nman mi pixc patariki hamar inch kargi patver ases kkataren, aranc haskanalu, vor et patviratunern iranc zugarani txti pes ogtagorcum en iranc npataknerin hasnelu hamar!!! Gone mi pah haskanan, vor amen inch chi kareli hachal, gone hachaluc araj chshtumner anen!! Kardacoxnery esh chen!!
Nazik
Ոչ միայն պաշտոնյաների նկատմամբ չի քրեական գործ հարուցվում,այլ նաև նրանց նկատմամբ,ովքեր չունենալով պաշտոններ,ունեն քաղաքական հոտոռություն և կարողանում են այսպես ասած գործ տալ վերոնշյալ պաշտոնյաներին:Երբեմն զարմանում եմ,թե իրենց էլիտա համարող պաշտոնյաները ինչպես են հասնում շարքային ավազակների մակարդակին և անձնուրացաբար պաշտպանում նրանց:
կազբեկ
Մենք էլ փնտրում-փնտրում ու չենք գտնում հարցի պատասխանը՝ ինչպես է ստացվում որ պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվում, անընդհատ մերժվում են։ Եթե աշխատակիցները լինեին տարբեր ընտանիքներից, գոնե մեկը կհակառակվի նրանց և մեկ մեկ էլ նրանք պատասխանատվություն կկրեն, ինչպես ասենք հարևանի հավը գողացողը կամ էլ օրվա հացի համար մի քանի մետր մալուխ գողացողը։ Թե ուրիշների գույքի յուրացումը, միլիոններ և միլիարդներ գողանալը խրախուսվում է այս պետությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter