HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք ենք, մեր Արցախը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրերը՝ Երևանում

Մայիսի 16-18-ը Երևանում իրականացվում է մանկապատանեկան մարզային մշակույթի օրերի նախագիծը՝ «Մենք ենք, մեր Արցախը» խորագրով: Նախագծին այս անգամ մասնակցում են Արցախի՝ Ստեփանակերտի, Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Քաշաթաղի մանակապատանեկան ստեղծագործական համույթները, նկարիչներն ու անհատ կատարողները՝ թվով 40 երեխա:

Մայիսի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահում բացվեց գեղանկարչական ցուցահանդես: Ցուցադրվեցին արվեստի և գեղարվեստի դպրոցների սաների 20 լավագույն նկարչական և դեկորատիվ կիրառական աշխատանքները: Նույն օրը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ համերգ, որին մասնակցեցին Արցախի երաժշտական, արվեստի, հանրակրթական դպրոցների, երաժշտական քոլեջի, վարժարանի, մանկական ստեղծագործական կենտրոնների պատանի երաժիշտ-կատարողները, պարային համույթները:

Մարզից ժամանած երեխաներն իրենց մայրաքաղաքային ուղևորությունը կավարտեն երևանյան էքսկուրսիայով:

«Մենք ենք, մեր մարզը» խորագրով ծրագիրը մեկնարկել է 2008 թ. և միտված է մշակույթի նախարարության կողմից ՀՀ մարզերում նպատակային մշակութային քաղաքականության իրականացմանը, հաշվետու ստուգատեսների միջոցով հանրապետության քաղաքներում մշակութային կյանքի աշխուժացմանը, խթանմանն ու զարգացմանը, մայրաքաղաքի բնակչության իրազեկվածությանը յուրաքանչյուր մարզի մշակութային ձեռքբերումներին:

2008-2012 թթ. ընթացքում ծրագրին մասնակցել են Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի և Արմավիրի մարզերի մանակապատանեկան ստեղծագործական համույթները, նկարիչներն ու անհատ կատարողները: Միջոցառումների, ցուցահանդեսների, համերգների կազմակերպմամբ նպաստավոր պայմաններ են ստեղծվում մանկապատանեկան մշակութային հաստատությունների, կազմակերպությունների շնորհալի պատանիներին ներկայացնելու, արվեստագետների շփումների սերտացման, փորձի փոխանակման, մարզ-մայրաքաղաք կապի ամրապնդման համար:

Կարևոր նպատակներից է նաև նախարարության անմիջական աջակցությամբ և օժանդակությամբ ծրագրի շրջանակներում մշակութային ակտիվ համագործակցություն ծավալել մարզերի մշակույթի գործիչների, մշակութային կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ու մայրաքաղաքի համապատասխան կառույցների միջև: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter