«Ժողովուրդ». վարչությունից անհետացած սառնարանը գտնվել է Արամ Հարությունյանի ամառանոցո՞ւմ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում «Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ՝ վերջերս այնտեղ իրականացված գույքի հաշվառման ու ներքին աուդիտի արդյունքում ուշագրավ փաստ է հայտնաբերվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ պարզվել է, որ նախարարության վարչություններից մեկից անհետացել է մի սառնարան: Որոշ ժամանակ անց աշխատողները պարզել են, որ սառնարանը գտնվում է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ամառանոցում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, բնապահպանության նախարարության աշխատակազմից հերքեցին այս լուրը՝ ասելով, որ նման բան տեղի չի ունեցել: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի աղբյուրները հակառակն են պնդում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (66)
Մեկնաբանել