Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Մայիսի 19-ին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում, 20-ից 23-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան է՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ից 22-ին կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում մայիսի 19-ին տեղումների հավանականությունը փոքր է, 20-ից 23-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել