HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթական նախաձեռնություն՝ «չինական հրաշքի» հեռանկարով

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չան Չունին: Հանդիպման ընթացում քննարկվել են կրթության ոլորտում  հայ-չինական համագործակցությանը առնչվող հարցեր:

Մասնավորապես քննարկվել է Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ միջազգային ավագ դպրոց հիմնելու ծրագիրը: ԿԳ նախարարը չինական կողմին առաջարկել է մշակել նոր հուշագրի նախագիծ, որը նախադրյալ կհանդիսանա նախատեսվող ծրագրի գործնական փուլի մեկնարկի համար: Միաժամանակ Արմեն Աշոտյանն առաջարկել է քայլեր ձեռնարկել  կրթական ծրագիր մշակելու ուղղությամբ: Հայաստանի կրթության և գիտության նախարարությունն այս հարցում ակնկալում է չինացի մասնագետների աջակցությունը:

Դեսպան Թիան Չան Չունն առաջարկն ընդունելի է համարել՝ ընդգծելով, որ 2010 թվականին Հայաստանի նախագահը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի ժամանակ ներկայացրած երկու երկրների կրթական համագործակցության ընդլայնմանը միտված առաջարկությունները որոշակիանում է ՀՀ ԿԳՆ-ի հետ համգործակցված աշխատանքի արդյունքում:

Միաժամանակ դեսպանը նշել է, որ նախագծի իրականություն դառնալու դեպքում Հայաստանի չինարենի ուսուցմամբ միջազգային դպրոցը կլինի ձևի և բովանդակության առումով բացառիկը նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում: ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ  հայ-չինական կրթահամալիրը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանի այլ երկրներում:

«Չինական հրաշքի մասին ողջ աշխարհն է հիացմունքով խոսում: Ես հույս ունեմ, որ մենք  համատեղ ջանքերով կկարողանանք Հայաստանում ստեղծել փոքրիկ չինական հրաշք»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բարձրագույն կրթության ոլորտում  հայ-չինական համատեղ ծրագրերին, կարևորվել են ուսանողների շարժունության ու փոխանակման երկկողմ ծրագրերի ընդլայնումը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter