ՀԱԿ-ը եւ եւս 6 թեկնածուներ ՍԴ-ում կվիճարկեն ընտրությունների արդյունքները
Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը «Հետքին» տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 16:00-ին, մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները վիճարկելու հայցով Սահմանադրական դատարան է դիմել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը:
Նշենք, որ դրանից առաջ ՍԴ էին դիմել նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված մի քանի պատգամավորության թեկնածուներ եւս:
ՍԴ դիմում է ներկայացվել թիվ 3 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մանուել Գասպարյանի, թիվ 7 ընտրատարածքից` Նիկոլ Փաշինյանի, թիվ 9-ից` Լեւոն Զուրաբյանի, թիվ 17-ից՝ Գագիկ Ներսիսյանի, թիվ 37-ից` Սամվել Հարությունյանի եւ թիվ 38-ից՝ Դավիթ Մաթեւոսյանի կողմից։
ՍԴ դիմած պատգամավորի թեկնածուներից յուրաքանչյուրը վիճարկում է իր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրության արդյունքներով ընդունված որոշումը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել