HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների սերտացմանը նպաստելու համար, Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է հատկապես Երևանի և իրանական քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման հարցում դիվանագետի անձնական ներդրումը. «Վստահեցնում եմ, որ Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև առկա ջերմ բարեկամական կապերն ու փոխգործակցությունն ապագայում ևս կշարունակվեն և քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը դրանք  էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ»,- նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը, որպես երկու երկրների քաղաքների միջև հաստատված համագործակցության լավագույն օրինակ, առանձնացրել է Երևանի կանաչապատման և ծաղկային ձևավորման աշխատանքներում ԻԻՀ  Թեհրան քաղաքի և Մազանդարան նահանգի հետ արդյունավետ փոխգործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող մշտական աջակցության համար, դեսպանը նշել է, որ Երևանն այս տարիների ընթացքում իր և իր ընտանիքի անդամների համար իրապես դարձել է հարազատ քաղաք ու ըստ այդմ Սեյեդ Ալի Սաղաիյանը իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի նպաստել Երևանի և իրանական քաղաքների գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա դիվանագիտական գործունեության մեջ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter