HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժշկուհի Դոնարա Խորենյանը աջակցության կարիքն ունի

Խորենյան Դոնարա Վահանի, բ.գ.թ.դոցենտ:

1973թ-ից աշխատել է Երեվանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնում. սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետև' որպես դոցենտ:

Այժմ նա տառապում է դիֆուզ, խոշոր բջջային B- լիմֆոմայով (IV շրջան) և կարիք ունի քիմիաթերապիայի, որի մեկ կուրսի արժեքն է 1 000 000 դրամ (ընդունում է նաև Մաբտերա դեղամիջոցը):

Ցավոք սրտի, Դոնարա Խորենյանն ապրում է միայնակ և նա բուժման համար վճարելու ոչ մի հնարավորություն չունի:

Նա իր ողջ տարիները նվիրել է իր ուսանողներին, որոնցից շատերն այսօր ճանաչված ու սիրված բժիշկներ են:

Մենք բոլորին խնդրում ենք անտարբեր չմնալ սիրելի դասախոսի ճակատագրին և Ձեր հնարավորությունների սահմաններում օգնել հավաքել բուժման համար նախատեսված գումարը: Միայն միասնական ուժերով հնարավոր կլինի Դոնարա Վահանովնային կյանքի վերադարձնել:

Դրամային հաշիվ 2470002381510000 Արդշինինվեստբանկ, Արտեմ Գրիգորյանի անունով:

Ինֆորմացիոն հովանավոր' Doctors.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter