«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀԿ-ում խառն են
ՀՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները փոխանցում են, որ իրենց կուսակցության ներսում բավականին լարված իրավիճակ է ստեղծվել: Նախ ներքին բախումներ են սկսվել ՀՀԿ-ի երիտթևի ու ՀՀԿ-ի ավագ սերնդի ներկայացուցիչների միջև, որոնք ոչ մի կերպ չեն համակերպվում այն մտքի հետ, որ նոր կառավարության կազմում լինելու են մարդիկ, ովքեր ՀՀԿ-ի ակունքների հետ որևէ կապ չունեն:
Ավելին' կարկառուն ՀՀԿ-ականներից մի քանիսը կուսակցության ներսում համարձակություն են ունեցել բարձրաձայն ասելու, որ իրենք այսքան տարի գլուխ չեն ջարդել նրա համար, որ նորից ինչքան ջահել-ջահուլ կա բերեն նախարար դարձնեն, կամ էլ դրսից մեկին բռնեն ու ասեն. «Բարև ձեզ, մենք ձերոնցից ենք»: Իսկ ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներից մեկն էլ այս ընթացքում խիստ սրտնեղել է այն բանից, որ այդպես էլ չի կարողացել ՀՀԿ վերնախավին համոզել, որ կարելի է 110-րդ համարին հաջորդող մի քանի նախկին պատգամավորների կրկին խորհրդարան բերել:
Թերթին հասած տեղեկությունների համաձայն' որոշ ՀՀԿ-ականներ կուսակցության համամասնական ցուցակի վերջին հորիզոնականներում են հայտնվել Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած սկանդալային պատմութնուններից հետո: Դրանք այն մարդիկ են, որոնք ոչ վաղ անցյալում ականջները կախ կատարում էին Արգամիչի պահանջները, իսկ հետո արդեն սկսեցին «աշխատել» նրա դեմ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել