HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին անգամ կանցկացվի դահլիճային ժայռամագլցման փակ առաջնություն

Մայիսի 25-ին «Գրանդ սպորտ» մարզահամալիրում, արհեստական պատի վրա, Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան (ԱԼՏՀՖ) կանցկացնի Հայաստանի դահլիճային ժայռամագլցման առաջին փակ առաջնությունը: 

Առաջնությանը կմասնակցեն ԱԼՏՀՖ–ի անդամները, դասընթացների մասնակիցները, ֆեդերացիայի անդամության փորձաշրջանի մեջ գտնվող բոլոր անձիք: 

Նպատակը եւ խնդիրները.

ՀՀ–ում ալպինիզմի եւ ժայռամագլցման տարածումը

Հայաստանի ազգային եւ օլիմպիական հավաքականների ձեւավորումը

Ուժեղագույն մագլցողների հայտնաբերումը

Առաջնության անցկացման պայմանները.

Մրցույթը անցկացվում է տղամարդկանց եւ կանանց շրջանում անհատական մրցաձեւում՝ դատավորական ապահովմամբ։

Առաջնությունն անցկացվելու է երկու մարզաձեւում.

1)      դժվարություն (bouldering)

2)      արագություն (մագլցում) 

Առաջնության կազմակերպիչները.

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա (ԱԼՏՀՖ)

Վտանգավոր բարձրություն ՍՊԸ

«Գրանդ սպորտ» մարզահամալիր 

Առաջնությունը տեղի կունենա մայիսի 25-ին, «Գրանդ սպորտ» մարզահամալիրում (Արշակունյաց 61), ժամը՝ 11:00-17:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter