Մեքենան ընկել է հողասահքի մեջ
Մայիսի 18-ին` ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Աչաջուր գյուղի երեք բնակիչներ՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել են իրենց տան բակում վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղի վերին հատվածում' սարամիջյան հողային ճանապարհին, 1966 թ. ծնված Գրիշա Ղ.-ի վարած «ՈւՐԱԼ-43203» մակնիշի ավտոմեքենան ընկել է սահքի մեջ, ինչի հետևանքով էլ ուղևորները ցատկել են մեքենայի բեռնախցիկից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել