«Որևէ տեսակի բռնարարք. որևէ փոքրամասնության դեմ տգիտության և անհանդուրժողականության արդյունք է»,-ասում է ամերիկահայ արվեստագետ Վահե Բերբերյանը
«Ես ալ բավականին վրդովված եմ DIY-ի հրդեհման հարցով: Ուղղակի տգիտության և խավարամտության պատճառով կատարված քայլ մըն է և ավելի ցավալին Արծվիկ Մինասյան կոչվածին արտահայտություններն են: Կը հուսամ, և կը հավատամ, որ այդ մարդուն խոսքերը Դաշնակցության քաղաքական դիրքորոշումը չեն ներկայացներ, այլապես շատ տխուր երևույթ կը պարզվի: Երեկ արդեն կարդացի Դաշնակցության Շանթ կոմիտեության կողմե գրված հայտարարություն, որ կը դատապարտե արարքը և Մինասյանի արտահյատությունը:Որևէ տեսակի բռնարարք. որևէ փոքրամասնության դեմ տգիտության և անհանդուրժողականության արդյունք է:
Կը հուսամ, որ Հայրենիքը մաքրել ուզողները իրենց ուշադրությունը կը կենտրոնացնեն քաղաքական ապականության, ժողովուրդին շահագործման, կաշառակերության, արտաքին և հազարումեկ այլ հարցերուն վրա և հեռու մնան քաղաքացիներու անհատական ազատությանը բռնանալե»,-կարծիք է հայտնել ամերիկահայ արվեստագետ Վահե Բերբերյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել