HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովրդավարական հայրենիքը» քննադատել է նաեւ ընդդիմությանը

2012 թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչությունը և բուն ընտրության օրվա գնահատականը ՀՀ հասարակության ընկալմամբ ընթացել է հայաստանյան ընտրական համակարգի ոգուն համապատասխան, իսկ միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից արժանացան նույնիսկ` միջին եվրոպական չափանիշների ընտրություններ որակավորմանը:

Այն, ինչ կատարվեց մայիսի 6-ին նախորդող ամիսներին և բուն քվեարկության օրը, որևէ աղերս չունի ընտրությունների հետ, ինչը բնականաբար ընկալելի չէր միջազգային դիդորդների համար:

Իրականում ԱԺ-ի ընտրություններն անցկացվեցին ահաբեկման ու վախի մթնոլորտում` վարչախումբը օգտագործեց իր ողջ ընտրակեղծիքների տեխնոլոգիաների զինանոցը, մասնավորապես`

1) Հասկանալով, որ 2007թ.-ից օգտագործվող կեղծ անձնագրերի մեխանիզմը որոշակիորեն բացահայտված է, միաժամանակ, երկրից բացակայող ընտրազանգվածն այս ընտրություններին մասնակցեց անձնագրերում գոլորշացող թանաքի օգնությամբ:

Նշված տեխնիկական հնարքի և այլ կեղծիքների արդյունքում ընտրությունների մասնակիցների թիվը, հօգուտ կոալիցիոն կուսակցությունների, ավելացան առնվազն 500.000-ով:

2) Ընտրակաշառքը, լինելով վարչախմբի մշտական զինանոցում, երբեք այսպիսի ծավալներով չէր կիրառվել:

Ընտրություններին իրական մասնակից շուրջ մեկ միլիոն, ընտրողներից առնվազն 80%-ը  ընտրատեղամասեր է տեղափոխվել արդեն ընտրակաշառքը վերցրած, որին նախորդել էր ամիսներ շարունակ ընտրողների անձնագրային տվյալների և անձնագրերի հավաքագրումը:

Վերոնշված գործընթացի նախաձեռնողն էին կոալիցիոն ուժերը` ՀՀԿ, նրա կցորդ ՕԵԿ, ԲՀԿ` համատեղ քրեածին տարրերի ակտիվ մասնակցությամբ:

Դատախազության ու ոստիկանության այսպես կոչված «պայքարը» ընտրակաշառքի դեմ` միջազգային հանրության ու դիդորդների համար ընտրությունների անցկացման թատերականցված նրբերանգներից էր:

3) Ցավոք, 2012թ. մայիսի 6-ին ԱԺ ընտրությունների վարչախմբի կողմից թելադրված գործընթացին  մասնակցեց նաև ընդդիմությունը, որը Հրազդանի քաղաքապետի ընտրությունից որևէ հետևություն չարեց, չկարողացավ իրավիճակը փոխել, և վարչախմբին պարտադրել անցկացնել իրական ընտրություններ:

Ավելին` ընդդիմությունը մասնակցեց ընտրակեղծիքների դեմ միասնական շտաբի աշխատանքներին, որի նախաձեռնողներից մեկը ընտրակաշառք բաժանող իշխանական կոալիցիոն ուժն էր:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, չընդունելով 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների  արդյունքները, գտնում է, որ գործող վարչախումբը անաղմուկ ձևով ՀՀ հասարակությանը փորձում է վերջնականապես զրկել ընտրելու իրավունքից:

Երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժերի այլընտրանքը` իրավիճակի ճշգրիտ գնահատումն ու նոր ուժային կենտրոնի ձևավորումն է, որը մինչև ընտրության օրը պետք է վարչախմբին պարտադրի հրաժարվել ընտրակեղծիքի մեխանիզմից և վերականգնել ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդ                                                                           

19.05.2012 թ.

Մեկնաբանություններ (1)

Մլեհ
Կը ստորագրեմ «Ժողովրդավարական հայրենիք»-ի յայտարարութեան տակ: Համաձայն եմ նաև ընդդիմութեան գործողութիւններուն տրուած առարկայական գնահատականին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter