HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եռապատկվել են ծաղկապատման ծավալները

Երևանի քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրով մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում լայն թափով շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները: Արդեն ասֆալտապատվել է շուրջ 700.000 քմ տարածք:

Այս և համաքաղաքային ընթացիկ ծրագրերին առչնվող հարցեր են քննարկվել հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում:    

Երևանի քաղաքապետի հանձնարարարությամբ կապալառուներն արդեն սկսել են սեփական միջոցներով վերացնել 2011 թ.-ին անորակ և թերի կատարած ասֆալտբետոնե ծածկույթի թերությունները: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը և վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումը:

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Արդեն շահագործման է հանձնվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը Ավան վարչական շրջանին կապող Ծարավ Աղբյուր փողոցը: 

Մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեկնարկել են հիմնանորոգման` մասնավորապես տանիքների և սանհանգույցների վերանորոգման  աշխատանքները: Ընթացքի մեջ են նաև  գրադարանների և առողջապահական հաստատությունների համար նախատեսված ջեռուցման  ծրագրերը:

Մայրաքաղաքի կանաչ տարածքների ու սիզամարգերի ծաղկապատման մասով զեկուցվել է, որ նախորդ տարվա համեմատ եռապատկվել է վարչական շրջաններին, հանրակրթական դպրոցներին, նախադպրոցական ուսումնական հաստատություններին տրամադրվող ծաղիկների քանակը: 

Ծրագրի համաձայն ծաղկապատվում և կանաչապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները:

Հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի չգործող շատրվանները և ներկայացնել դրանց վերականգնման ֆինանսական գնահատականն ու ներդրումային առաջարկ`  վերագործարկման նպատակով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանման, խնամքի ավելացման և բարեկարգման հետևողական պահանջ է դրել, ընդգծելով հատկապես տնտեսվարողների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովումը:

Հանձնարարվել է պայմանագրային պարտավորությունները չկատարող տնտեսվարողների հետ խզել վարձակալական պայմանագրերը:

Մշակույթի և տուրիզմի վարչությանը հանձնարարվել է մայրաքաղաքի այգիներում և պուրակներում հանգստայն օրերին մշակութային և սպորտային միջոցառումների կազմակերպման մասով ներկայացնել առաջարկություններ:

Պատասխանատու բոլոր կառույցներին մեկ անգամ ևս հանձնարարվել է մայիսի 25-ին կազմակերպվող վերջին զանգի միջոցառումների հետ կապված սահմանված կարգով ապահովել շրջանավարտների անվտանգությունը:

Մայրաքաղաքում դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելելու մասով զեկուցվել է, որ համապատասխան գույքագրում է կատարվել և մինչ համապատասխան կանոնակարգի ընդունումը, վաճառակետերում արգելվում է դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքը: Խախտումների դեպքում կազմվում են համապատասխան արձանագրություններ:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Կենդանաբանական այգում և Հաղթանակ զբոսայգում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Միջոցառումներ կլինեն նաև բոլոր վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Մեկնաբանություններ (3)

Hay Qaxaqaci
Taron Margaryan@ gorc kani na ho Bulki chi!!!!!! MALADEC TARON
vs
ete bolor pashtonyanere espes manrakrkit askhaten hayastane drakht kdarna
KKK
Chishta bolor@ petqa lav ashxaten ev amen mek@ irenc texerum linen voch te poxov nshanakven heto el pox@ krknaki het vercnen. Ete tenca hima el bulkun tox dnen aroxchapahutian naxarar:)))))) u kdnen naxd pox tvoxa:))))) Amen depqum APRES TARON MARGARYAN. Taronin dreq Bulku tex@ eli? Shat el vor verev pox chi talis zato lav ashxatuma!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter