HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Մինասյանը հրապարակել է հավաքականի հավաքի ծրագիրը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է մայիսի 26-ին մեկնարկող Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը: Մայիսի 26-ին` ժամը 12:30-ին, ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Նույն օրը` ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի «բաց» մարզում: Այնուհետև, մայիսի 27-ին, 28-ին և 29-ին թիմը կանցկացնի «փակ» մարզումներ, իսկ մայիսի 30-ի առավոտյան կմեկնի Ավստրիա, որտեղ նույն օրը` Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, մարզում կանցկացնի արդեն Ավստրիայում: Հունաստան-Հայաստան ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 31-ին` Երևանի ժամանակով ժամը 22:30-ին, Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում:

Հունիսի 1-ին հավաքականը կվերադառնա Հայաստան, իսկ հունիսի 2-ին կվերսկսի հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Նույն օրը՝ ժամը 18:00-ին, թիմը կանցկացնի ևս մեկ «բաց» մարզում: Մայիսի 3-ին և 4-ին կրկին մարզումները «փակ» են լինելու, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Ղազախստան ազգային ընտրանիների ընկերական հանդիպումը:

Մեկնաբանություններ (1)

as
vor duq chlineiq erevi mer havaqakan@ hamematac lav futbol cherxaxa,,,,,,bravo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter