HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բազմազանության երթի» կազմակերպիչները պահանջում են պատժել հարձակվողներին

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունները մայիսի 21-ին` ժամը 16:15, նախաձեռնել էին «Բազմազանության երթ», որն իրականացվում էր մշակութային բազմազանության համաշխարհային օրվա շրջանակներում` ցույց տալու և արժևորելու մշակութային, ազգային, մարդկային և բուսական բազմազանության առկայությունը մեր երկրում: Նրանք պատրաստել էին ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնությունների, ռասայական, բուսական բազմազանության, բազմակարծության և բազմամշակութայնության մասին պաստառներ:

Երթի վերաբերյալ սոցիալական ցանցերով տարբեր անձանց կողմից տարածվել էր ապատեղեկատվություն, թե իբր միջոցառումն այլ ենթատեքստ ունի` «գեյ շքերթ» է: Այդ կապակցությամբ ծայրահեղական տրամադրված խմբերը, «հայրենասիրության» լույսի ներքո, կազմակերպված կերպով հավաքվել էին Մ. Սարյանի արձանի մոտ` երթի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու նպատակով:  Խաղաղ երթին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ապրող փախստականներ, տարբեր սոցիալական խմբերի ներկայացնող մարդիկ, քաղաքացիական ակտիվիստներ:

Ֆաշիստական լոզունգներ, մասնավորապես` «zieg heil» գոռալով, սպառնալիքներով, հայհոյելով, ֆիզիկական բռնության կոչերով ու գործողություններով` ծայրահեղականներն ամեն կերպ խոչընդոտեցին երթի ընթացքը` ահաբեկելով խաղաղ երթի մասնակիցներին: Անգամ ՀՀ ոստիկանության ներկայությունն արգելք չհանդիսացավ, որ ագրեսիվ տրամադրված, մոլեռանդ ամբոխը շարունակի իր գործողությունները և հարձակումները: Այս իրավիճակում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներին դժվարությամբ հաջողվեց ապահովել երթի մասնակիցների անվտանգությունը:

Մենք գտնում ենք, որ տեղի են ունեցել քրեորեն պատժելի արարքներ: Մասնավորապես` ՀՀ Սահմանադրությամբ արգելված խտրականության վրա հիմնված ատելության բացահայտ քարոզչություն, բռնության կոչեր, սպառնալիքներ: ԶԼՄ-ներում և երթի մասնակիցների մոտ առկա են բազմաթիվ վիդեոձայնագրություններ և այլ ապացույցներ: Իրավապահ մարմիններից պահանջում ենք գտնել հարձակման կազմակերպիչներին և մասնակիցներին և նրանց պատասխանատվության ենթարկել:

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք
Կանանց ռեսուրսային կենտրոն

Մեկնաբանություններ (5)

drizzlebrain
Բնության չքնաղ երևույթը` Ծիածանը իր հարուստ ներկապանակում բազմազան գույներ ունի` երկնագույն. վարդագույն և այլն, սակայն երթեր չի կազմակերպում ու մարդկանց զահլան չի տանում: Ինչու եք դուք ձեր միա/բազմա/նույնա/-սեռականությունը պարտադրում հասարակությանը: Բացի ձեր գույներից, ուրիշ ինչ ունեք ներկայացնելու` հանճարեղ արվեստի գործեր, բժշկության նորագույն նվաճումներ, գիտական պայծառ միտք, տաղանդ...Պետք է, որ ձեր այդ տարբեր լինելը արտահայտվի ձեր արտասովոր գիտական, տաղանդավոր, հանճարեղ մտքի արգասիքով: Թե չէ մենակ գույներով անիմաստ է փողոց դուրս գալ, երբ մայր բնությունը ժամանակ առ ժամանակ մեզ Ծիածանի գույներով է կախարդում: Բովանդակության պակաս կա, ոչ թե գույների...
Armen
nman mardkanc erevi hogebana petq, Astvac txamardun txamarda stexcel isk knoch@ kin
Karen
Ba cheq amachum???? Sents ban kanen?? Erti durs gal@ mexq e mite? Zargatseq ay mardik... Meka uzeq chuzeq, mi qani tari heto es hangamanqin el piti skseq normal nayel.. Inchan shut @ndunenq, etqan qich antexi knervaynanaq...Meka dzer bar varelov es mardkants cheq poxi..sentsen iranq..Toxeq mnan. .. Handurjoxx exeq..Lav ban e handurjoxakanutyun@....
Aram
Tina, hamadzayn em vor hayerin fashizm chi sazum. Bayc hamaseramolnern el petq e iranc sahmann imanan, voch the irenc pchacats kensakerp@ qarozen mnacatsin.
Narek
Aram, isk Duq kardacel eq bazmazanutyan yerti posterner@??? tesel es inch hetaqrqir er patrastvac ( nerkayacvac en Hayastani AZGAYIN, KRONAKAN poqramasnutyunnerin, meki vra nuynsik grvac er, vor Hayastanum achum e Kovkasi kensabazmazanutyan 60 tokos@, grvac er MEK RASA` MARDKAYIN RASA u eli nman baner).... u et ambox@ durs er ekel payqarelu et shqerti dem ??? es mardik bazmazanutyun en qarozum, voch te nuynaserakanutyun ( i dep, asem imanas, nuynaserakanutyun voch mek chi karox qarozel, hayer@ da rusneric sovorecin, rusi propagandan a... bayc gitakic mardik lav giten, vor nuynaserakanutyun@ chi propagandvum!!!! u arhasarak, en mardik, ovqer zombii kyanqov chen aprum u pordzum en haskanal inch asel a bazmazanutyun, datapartum a yerekva xarnamboxi ararq@!!!! isk HYD-n haskanalov, vor sxal a arel, pordzum a dzerqer@ lval u mexq@ bardel et txeqi var ( ovqer nuynisk chgitein el inchi dem en payqarum). hamozvac em, vor et ambox@ pordzer lsel u @nkalel` shater@ kmianayin bazmazanutyan yertin u voch te nman himarutyunner vankarkelov kgcein dzer asac hayi pativ@!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter