HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կուլիսային քննարկումներ. ու՞մ կհասնեն մշտական հանձնաժողովների ղեկավար պաշտոնները

Ազգային ժողովի կուլիսներում արդեն քննարկվում են մշտական հանձնաժողովների նախագահների ու տեղակալների պաշտոնները զբաղեցնողների հարցը: Ազգային ժողովի մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի տարբերակներ են քննարկվում, որտեղ հաշվի է առնվում նաեւ նոր կոալիցիային ԲՀԿ-ի չմիանալու խնդիրը:

Նշենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի հոդված 25-ի, եթե խմբակցության, պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունը, պատգամավորական խումբն  իրավունք ունեն իրենց անդամին ներկայացնելու ոչ ավելի, քան երկու մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար` յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենալով մեկական պատգամավոր:

Նոր խորհրդարանում ընդդիմությունը քիչ մանդատներ ունի, հետեւաբար քիչ ներկայացված է լինելու հանձնաժողովներում: Հիշեցնենք, որ ԱԺ-ն 2008թ. աշնանը ընդունել է «Դոնթի» բանաձեւը, ըստ որի՝ ընդունվել է օրենք, որով հանձնաժողովների ղեկավար կազմում տեղեր է հատկացվում նաեւ խորհրդարանական ընդդիմությանը:

Ըստ «Դոնթի» բանաձեւի՝ եթե  ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» կոալիցիայի մեջ չմտնեն, ապա նրանց մշտական հանձնաժողովների ղեկավար պաշտոնների համար նրանց հասնելու է 4 տեղ: ԱԺ-ում քննարկում են, որ եթե ԲՀԿ-ն դառնա խորհրդարանական ընդդիմություն, ապա 4 հանձնաժողովներն էլ տրվելու է ԲՀԿ-ին, քանի որ ավելի շատ պատգամավորական մանդատ կունենա այս խմբակցությունը:

Բացի այդ, ըստ մեր աղբյուրների, կուլիսներում քննարկվում է ընդհանրապես վերացնել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որն այժմ ղեկավարում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Եթե այդ հանձնաժողովն իրոք փակվի, ապա տարօրինակ իրավիճակ է ստեղծվելու, քանի որ եվրոպացիները դժվար հասկանան եվրոպական արժեքներին ձգտող Հայաստանի իշխանությունների այդ քայլը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter