«Հրապարակ». Սերժ Սարգսյանի Չիկագո չմեկնելը խառնել է Ռոբերտ Քոչարյանի հաշիվները
Շաբաթ օրը նախագահականում տեղի ունեցած Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո՝ կիրակի առավոտյան, Ռոբերտ Քոչարյանը կրկին մեկնել է Մոսկվա: Պատճառաբանություն միշտ կա. «Սիստեմա ԱՖԿ» տնօրենների խորհրդի անդամն անելիքներ ունի Ռուսաստանում:
ԲՀԿ-ում, սակայն, համոզված են, որ այդ այցն առավել առնչվում է իրենց՝ կոալիցիա մտնել-չմտնելու հարցին: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի Չիկագո չմեկնելը խառնել է Քոչարյանի հաշիվները. վերջինս հույս ուներ, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կկոշտացնի այդ գագաթնաժողովին արտգործնախարարի մակարդակով մասնակցող Ռուսաստանի դիրքորոշումը՝ վերջնական դարձնելով պահանջը, որ վարչապետ պետք է դառնա ոչ թե Տիգրան Սարգսյանը, այլ Եվրասիական միության ջատագով «մեկը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել