«Հայկական ժամանակ». շաքար և ավազ
ՀՀ կենտրոնական բանկի՝ օրերս հրապարակած «2012թ. մայիս ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ» տեղեկանքում մի չափազանց հետաքրքիր փաստ է արձանագրված: Ըստ այդմ, համաշխարհային շուկայում շաքարի գինը այս տարվա ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ, նվազել է 7 տոկոսով:
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների՝ այս տարվա ապրիլին Հայաստանի խանութներում մեկ կիլոգրամ շաքարավազի մեծածախ միջին գինը կազմել է 455 դրամ, իսկ անցած տարվա ապրիլին՝ 388 դրամ: Այսինքն՝ այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում շաքարը էժանացել է 7 տոկոսով, Հայաստանում թանկացել է 18 տոկոսով:
Իհարկե, այդ ընթացքում 6 տոկոսով էլ դրամն է արժեզրկվել, բայց դոլարով արտահայտված շաքարի գինը Հայաստանում բարձրացել է 11 տոկոսով:
Մի խոսքով, եթե Հայաստանում շաքարավազի գինը ենթարկվեր համաշխարհային շուկայի միտումներին, ապա ապրիլին մեր խանութներում պետք է արժենար 384 դրամ, ոչ թե 455 դրամ, ինչպես եղել է: Այսինքն՝ յուրաքանչյուր կիլոգրամի գինը ուռճացված է 70 դրամով:
Մնացածն արդեն պարզ թվաբանություն է. ամեն տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում սպառվում է մոտ 100 հազար տոննա շաքարավազ: Յուրաքանչյուր կիլոգրամի մեջ 70 դրամ լրացուցիչ եկամուտը շաքարավազի ներկրմամբ զբաղվող միակ գործարարին բերում է տարեկան լրացուցիչ, ուշադրություն դարձրեք, 18 միլիոն դոլարի եկամուտ:
Իսկ Հայաստանում շաքարավազ ներկրողն ու արտադրողը, ինչպես հայտնի դարձավ վերջերս, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել