HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». «Վիրահայերի միությունը» դեմ է Շուշիին

Մայիսի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպանատունը Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպել Թբիլիսիի Ն.Դումբաձեի անվան պետական թատրոնում, ինչը, բնականաբար, հարուցել է ադրբեջանցիների հիստերիան: Նրանց կողմից վերահսկվող որոշ վրացական լրատվամիջոցներ քննադատել են միջոցառման կազմակերպիչներին՝ դրանց թվում նշելով նաև «Վիրահայերի միությունը»:

Սակայն մայիսի 12-ին, արձագանքելով ադրբեջանական շրջանակների շահերը սպասարկող «Գրուզինֆորմ» կայքի քննադատությանը, «Վիրահայերի միությունը» հանդես է եկել խայտառակ հայտարարությամբ՝ ոչ միայն հերքելով իր մասնակցությունը Շուշիի ազատագրման 20-ամյակի միջոցառմանը, այլև դա որակելով որպես սադրանք և ապատեղեկատվություն:

Փաստորեն, Վրաստանի հայերի անունից հանդես եկող այդ կազմակերպության համար Շուշիի ազատագրման 20-ամյակը տոնելը հավասարազոր է սադրանքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter