Փլուզում և փլուզման վտանգ՝ Երևանում
Մայիսի 22-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Ներքին Չարբախի 2-րդ փողոցի թիվ 28 տան առաստաղը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է թիվ 28 տան առաստաղը (25 ք.մ):
Զոհեր և տուժածներ չկան: Տան բնակիչներն ապահովվել են ժամանակավոր կացարանով:
Մայիսի 21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի 2-րդ փողոցի թիվ 28 տան առաստաղը մասնակի փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թիվ 28 տան առաստաղը չի փլուզվել, սակայն դեֆորմացվել է, և առկա է փլուզման վտանգ: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել