Հրդեհ՝ բենզալցակայանում. տուժել է 1 մարդ
Մայիսի 21-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հրաչյա Քոչար 26 շենքի մոտակայքում գտնվող բենզալցակայանում:
Երևանի տարբեր հրշեջ մասերից դեպքի վայր են մեկնել երեք և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է:
«Սիվաս» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի խողովակաշարի հորանում այրվել է 2 քմ մակերեսով փրփրապլաստ:
Հրդեհի հետևանքով դեմքի հատվածում 1-ին կարգի այրվածք է ստացել Երևանի Կիևյան 20 շենքի 11-րդ բնակարանի բնակիչ, 1980 թ. ծնված Դ. Երանյանը: Վերջինին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել