Տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
Մայիսի 21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 80-րդ կմ-ում (Քյարքիի հատված) այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել և մարվել է:
Ամբողջությամբ այրվել է «Գալաքսի տուր» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ զոհեր և տուժածներ չկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել