HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը ցավակցել է Իտալիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ Իտալիայում իրար հաջորդած երկու ողբերգական իրադարձությունների՝ Բրինդիզիի Ֆալկոնեի անվան քոլեջի մոտ կատարված ահաբեկչության, ինչպես նաև երկրի հյուսիսում գրանցված երկրաշարժի կապակցությամբ:

«Անկեղծ վշտակցություն եմ հայտնում բարեկամ Իտալիային անմեղ մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների և պատճառված ավերածությունների կապակցությամբ։ Վստահ եմ, որ Իտալիան արժանապատվորեն կհաղթահարի այս դաժան փորձությունը։ Իտալիայի ժողովրդի համար այս ծանր պահին ձեզ հետ են մեր սրտերը, մտքերն ու հոգիները»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter