Ոսկյա շղթան հափշտակած երիտասարդները ձերբակալվել են
Մայիսի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մարգարյան փողոցի շենքերից մեկի բակում քաշել-պոկելով հափշտակել են 1994 թ. ծնված Վահագն Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան՝ խաչով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ի երեկոյան, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1988 թ. ծնված Հենրիկ Ա.-ն և 1990 թ. ծնված Վարդան Հ.-ն, որոնք խոստովանել են հանցանքը:
«Հենրիկ Ա.-ն և Վարդան Հ.-ն ձերբակալված են»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել