2015 թ. ապրիլին Երևանում անցկացվելու է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության համաժողովը
2015 թ. ապրիլին Երևանում անցկացվելու է ավելի քան 200 անդամ ունեցող Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության համաժողովը: Այս մասին հայտնել է Հայաստանում գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող խորհրդի քարտուղար, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ մասնակցելով Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, Ավստրիայում ձևավորված հանձնաժողովի անդրանիկ լիագումար նիստին:
Նիստը տեղի է ունեցել մայիսի 19-ին Վիեննայում Հայաստանի դեսպանությունում: Այն վարում էր Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայության հետ կապի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել