HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հակաակցիայի մասնակիցները համոզված են՝ երեկվա երթը միասեռականության շքերթ էր

Մշակութային բազմազանության պաշտպանության համաշխարհային տոնին նվիրված երթի դեմ կազմակերպված հակաակցիայի մասնակիցներն այսօր՝ ասուլիսի ժամանակ, հանդես եկան իրենց մեկնաբանություններով՝ երեկ տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Պատմաբան Վահե Աթանեսյանի խոսքերով՝ մայիսի 21-ին երկկողմանի շքերթ էր կազմակերպվել, ինչն էլ հասարակության մեջ հակասությունների տեղիք է տվել: Սակայն քիչ անց նա հայտարարեց, որ երթին հակադրվողների գործողությունները ինքնաբուխ էին, հենց տեղում կազմակերպվել են որոշ հայրենասեր երիտասարդների կողմից, ովքեր հավաքվել էին խաղաղ երթով քաղաքով անցնելու և հայրենասիրական երգեր երգելու համար:

Նշենք, որ «ինքնաբուխ» հավաքված երիտասարդների ձեռքերին «պատահաբար» հայտվել էին «սրանք голубой են», «հեռու պահեք երեխաներին» և նմանատիպ այլ պաստառներ:

«Երկու կողմերի մասնակիցները միմյանց հանդեպ ավելի հանդուրժող էին տրամադրված, քան այդ ամենը մեկնաբանողները,- նշեց Աթանեսյանն ու ավելացրեց:- Ցավալի է, որ բազմազանության երթը խոչընդոտող մասնակիցներին սոցիալական ցանցերում ֆաշիստ են անվանում: Ես ազգասեր եմ, բայց ազգայնական, առավել ևս ֆաշիստ չեմ: Երթի ժամանակ համասեռամոլության քարոզ էր ընթանում: Ով ինչ ուզում է, թող իր տանն անի, բայց այդ ամենը պետք չէ տարածել փողոցում»:

Երթին հակադրվողները հայտնեցին, որ իրենց սադրում էին և արհեստականորեն փորձում բախումներ առաջացնել:

«Սերունդ» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Սարիբեկյանը համոզված է, որ բազմազանության կողմնակիցներն ամենևին էլ բազմազանություն չեն ուզում, այլ ցանկանում են, բոլոր սահմանները ջնջելով, ստեղծել միատարր զանգված:

Ազգայնական դիրքերից հանդես եկող կողմի կարծիքով՝ անհրաժեշտ է միասեռականությունն ու Եվրոպայից փոխառած այլ բացասական երևույթներն արմատախիլ անել, պետք է մատնացույց անել դրանց կրողներին, ԶԼՄ-ներին էլ իրենք կոչ են անում նրանց լսարան չտրամադրել:

Լուս.՝ Վահե Աթանեսյան (ձախից) և Էդուարդ Սարիբեկյան

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում այն է,որ 1-5%-ը (ԻՍԿԱԿԱՆ այլասերվածները) ԳՐԱՎԵԼ են երկրի հարստությունը,որի հետևանքով ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՀԱՅԵՐ ստիպված լքում են հայրենիքը: Հազարավոր Հայ աղջիկներ պառկած են Արաբների ու թուրքերի հետ ,իսկ հազարավոր Հայ տղաներ (գրանցման համար) ռուսների ու թուրքմենների փեշերն են պաչում: ԴՈՒԽՆԵՐԴ միայն մի 10-20 ԱՆՄԵՂ ու բարոյական միա-/երկսեռականներին է պատում հա? Դե մի հատ էլ գնացեք մի օլիգարխի դեմ տենց կոկորդներդ պատռելով բղավեք: ԴԵ ԳՆԱՑԵՔ ԷԼԻ: Ինչի չեք գնում? Գիտեք չէ,որ թիկնապահները էն գլխից կտան ԳԼՈՒԽՆԵՐԴ ԿՋԱՐԴԵՆ. դրա համար եք ՀԵՇՏ ԹԻՐԱԽ գտել ձեր «հայրենասիրությունը» դոշ-ծեծելով ցույց տալու համար:....................................................................................................Հարցը այստեղ միասեռականը կամ այլ փոքրամասնությունը չէ: Հետևյալն է ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ հարցը. արդյոք ՀՀ-ի ԲՈԼՈՐ քաղաքացիներն ունեն ՆՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ: Եթե ոչ,ուրեմն ՀՀ-ն իրավաբանորեն ֆաշիստական երկիր է:Այս դեպքում դուք Հայաստանում պիտի ուրեմն լռեք ձեր գենոցիդի մասին,քանի որ Հայերի գենոցիդն էլ օսմանյան ֆաշիզմի դրսեվորումհետևանք էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter