Արամ Ա Վեհափառին ամենայն հայոց կրոնապետ ներկայացնող պաստառը փոխեցին՝ կրկին գրելով միևնույնը
Իրանի «Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության» հրավերով մայիսի 7-ից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը գտնվում է Իրանում:
Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հայտարարությունների և Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու ճակատին տեղադրված պաստառը, որում Արամ Ա Վեհափառը ներկայացվել է որպես աշխարհի համայն հայության կրոնապետ, զայրույթի և դժգոհության ալիք է ստեղծել իրանահայ համայնքում:
Այդ դժգոհությունը ավելի խորացավ, երբ իրանական մամուլն ու լրատվությունը ևս շփոթվելով Արամ Ա. Վեհափառին ներկայացրին որպես Ամենայն հայոց կաթողիկոս:
«Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը, առաջացած դժգոհության հետևանքով, խորամանկորեն Ս. Սարգիս եկեղեցու ճակատին տեղադրված պաստառը փոխարինել է մի նոր պաստառով, որի բովանդակությունը շատ տարբեր չէ առաջինից՝ կրկին պարսկերեն լեզվով Արամ Ա Վեհափառին ներկայացնելով ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿՐՈՆԱՊԵՏ՝ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ»,- գրում է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել