HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Բազմազանության երթի» խափանման պատճառը ապատեղեկատվությունն էր

Այս կարծիքին է «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» (PINK) ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանը

«Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» և «Կանանց ռեսուրսների կենտրոն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնած, մշակութային բազմազանության պաշտպանությանը նվիրված երթը խափանվեց: Երթի խափանման պատճառների մասին զրուցեցինք «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանի հետ:

Ձեր կարծիքով ինչո՞ւ խոչընդոտվեց Բազմազանության համաշխարհային օրվան նվիրված երթը:

Համացանցում ապատեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Բազմազանության երթը» բուն միջոցառման քողարկում է, իսկ իրականում այն պետք է լինի «գեյ շքերթ»: Մեզ դեռևս չի հաջողվել պարզել, թե հատկապես որտեղից է սկսվել ապատեղեկատվությունը, սակայն մի բան կարող ենք փաստել. երթի մասնակից ազգայնականներից գրեթե ոչ ոք նույնիսկ տեղյակ չէր, թե իրականում ինչ է կանխատեսվել իրականացնել, քանի որ նրանցից գեթ մեկը չէր կարդացել միջոցառման նկարագիրը:

Իսկ միջոցառման նկարագրում մասնավորապես ասված է. «Աշխարհի վրա անհնարին է գտնել այնպիսի մի երկու բան, որոնք ամբողջովին նման կլինեն իրար: Աշխարհը զարմանազան է և գեղեցիկ իր բազմազանությամբ և զանազանությամբ: Չնայած այն հանգամանքին, որ հայաստանյան հասարակությունը բավականին միատարր է, Հայաստանում բնակվում են նաև մարդիկ, ովքեր տարբերվում են մեծամասնությունից սեփական գաղափարներով, աշխարհայացքով, կրոնական և ազգային պատկանելիությամբ, արտաքին տեսքով, նախընտրություններով և այլ անձնային առանձնահատկություններով: Նպատակ ունենալով հասնելու բազմազանության, փոխհարգանքի և մշակութային զգայության, ինչպես նաև ևս մեկ անգամ ցույց տալու Հայաստանում առկա հարուստ բազմազանությունը՝ «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» (PINK) և «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ները սույն թվականի մայիսի 21-ից 26-ը համատեղ անցկացնելու են բազմազանության շաբաթ…»:

Ստացվում է՝ հայտարարության մեջ նշված «տարբերվող մարդիկ» պաշտպանության կարի՞ք ունեն Հայաստանում:

Ցանկացած մեկը, ով տարբերվում է մեծամասնության կարծրատիպային պատկերացումներից ու հորինված ստանդարտներից, ենթարկվում է խտրականության: Այլ բան է, որ անձը կարող է չնկատել, օրինակ, թե ինչպես դպրոցներում աշակերտների նվաստացումները նորմալ երևույթ են դարձել, ու ոչ ոք քայլեր չի ձեռնարկում դրանք կանխելու համար:

Վերջին օրերին հատկապես սկսել են ավելի շատ կողմնորոշվել կազմակերպիչների սեռական օրիենտացիայով՝ վերջիններիս մի շարք հարցերում և միջոցառումներում վստահելու հարցում: Այս համատեքստում ինչպե՞ս կարելի է դիտարկել «Բազմազանության երթը»:

Բոլոր մարդիկ ունեն սեռականություն և սեռական կողմնորոշում: Սեռական կողմնորոշումը այնպիսի մի բան չէ, որը բնորոշ է միայն նույնասեռականներին, քանի որ նույնասեռականությունը, ինչպես նաև տարասեռականությունը` հետերոսեքսուալությունը, նաև բիսեքսուալությունը, սեռական կողմնորոշման տեսակներ են:

Տեղեկություն տարածվեց, որ Նկարիչների միության շենքի հետնամուտքից երթի մասնակիցները փախուստի են դիմել: Հնարավոր չէ՞ր որևէ կերպ երկխոսության գնալ կամ բացատրել երթի բուն նպատակը:

Կազմակերպիչներս մի քանի անգամ փորձել ենք խոսել երիտասարդների հետ, սակայն բանակցությունները ոչ մի արդյունք չէին տալիս, քանի որ երիտասարդները ավելի շատ հակված էին հավատալ այն տեղեկատվությանը, որն իրենք, չգիտենք, թե որ աղբյուրներից, լսել էին: Մյուս կողմից էլ բավականին սրված էր իրավիճակը այնքան, որ ազգայնական երիտասարդները էքստրեմիստական տրամադրվածություն ունեին, մի քանի անգամ նույնիսկ փորձել են հարձակումներ գործել, բայց ոստիկանությանը, բարեբախտաբար, հաջովեց պահպանել մասնակիցներից բոլորի անվտանգությունը:

Լուս.՝ Մամիկոն Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (4)

նենե
բոլորին էլ տեսանք.դուք էլ շատ բազմազան գույնզգույն էիք....ամեն ինչ պարզ էր...
drizzlebrain
Բնության չքնաղ երևույթը` Ծիածանը իր հարուստ ներկապանակում բազմազան գույներ ունի` երկնագույն. վարդագույն և այլն, սակայն երթեր չի կազմակերպում ու մարդկանց զահլան չի տանում: Ինչու եք դուք ձեր միա/բազմա/նույնա/-սեռականությունը պարտադրում հասարակությանը: Բացի ձեր գույներից, ուրիշ ինչ ունեք ներկայացնելու` հանճարեղ արվեստի գործեր, բժշկության նորագույն նվաճումներ, գիտական պայծառ միտք, տաղանդ...Պետք է, որ ձեր այդ տարբեր լինելը արտահայտվի ձեր արտասովոր գիտական, տաղանդավոր, հանճարեղ մտքի արգասիքով: Թե չէ մենակ գույներով անիմաստ է փողոց դուրս գալ, երբ մայր բնությունը ժամանակ առ ժամանակ մեզ Ծիածանի գույներով է կախարդում: Բովանդակության պակաս կա, ոչ թե գույների...
Hay_Axchik (NeNe)
2. drizzlebrain, Inchqan lav ban eq grel..... Es arden vaxenum ei,,, shat em vaxenum,,, vor mard tesaky ktulana... inchqan erjanik em vor kan cer nman mardik..... Djvara normal mard gtnely... u normal mtqeri handipely... Shat Shnorhakalutyun...
Garo
Gays have NOTHING to do in Armenia, OUT, OUT, OUT. Go to the Netherlands where you could do anything you wish

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter