HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի Երեւանում կկազմակերպվի երեք կոլտնտեսային շուկա

«Գարնան գյուղատնտեսական աշխատանքներն արդեն ավարտվում են, և արդեն կարելի է կանխատեսել սպասվող բերքի ծավալներն ու տարվա ցուցանիշները: Մենք բոլորս սպասարկում ենք պետության և գյուղացու շահերը և իրավունք չունենք նահանջելու նախորդ տարվա ցուցանիշներից: Մեր տնտեսությունը զարգացման փուլ է մտել, և դա անչափ լարված աշխատանք է պահանջում բոլորից»: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր այսպես սկսեց հանդիպումը հանրապետության գյուղատնտեսության աջակցության մարզային (ԳԱՄԿ) և հանրապետական (ԳԱՀԿ) կենտրոնների ղեկավարների հետ: Հանդիպման նպատակը տեղերում գյուղատնտեսության առաջնային կարիքները առավել արդյունավետորեն ուսումնասիրելու և սպասարկելու գործելաոճ որդեգրելու անհրաժեշտության քննարկումն էր:

Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման գերակայություններին և գյուղացու եկամուտների ավելացմանն ուղղված կառավարական ծրագրերին, նախարարը առաջին հերթին կարևորեց ԳԱՄԿ-երի դերը մարզերի գյուղատնտեսության մասին համապարփակ տեղեկատվության տիրապետման և այն օպերատիվորեն նախարարությանը տրամադրելու հարցերում:

«Գարունը անակնկալներ է մատուցում գյուղացուն: Ձեր մասնագիտական խորհրդատվությամբ դուք նրա կողքին պետք է լինեք, օգնեք նվազագույնի հասցնել բնության պատճառած վնասները»,- նշեց նախարարը, հանձնարարելով ամեն օր նախարարություն ներկայացնել տեղեկատվություն մարզի գյուղատնտեսության անցուդարձի մասին: Այսուհետ ԳԱՄԿ-երի ղեկավարները, նախարարի հանձնարարությամբ, հանդես կգան եռամսյակային, իսկ բերքահավաքի ժամանակ ամսական, հաշվետվություններով: Մթերման սեզոնին ամենօրյա ամփոփագրեր կներկայացնեն նախարարություն:

Կարևորվեց նախորդ տարվա մեկի փոխարեն ընթացիկ տարում մայրաքաղաքում նախատեսվող երեք կոլտնտեսային շուկաների կազմակերպման և դրանց մարզերի բնակչության մասնակցության ակտիվացումը: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ԳԱՄԿ-երի ղեկավարները պարտավորվեցին նախնական տեղեկատվություն ներկայացնել ապագա շուկաներում տեղերի զբաղվածության և վաճառքի ենթակա գյուղմթերքի ծավալների մասին: Մինչև շաբաթվա վերջ նրանք նախարարություն կներկայացնեն նաև տեղեկանքներ գյուղատնտեսական հողատեսքերի չօգտագործման պատճառների ուսումնասիրման մասին:

ՀՀ ԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter