HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է Անկախ ֆիլմերի 2-րդ համահայկական փառատոնը

Մայիսի 28-ից 30-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է Անկախ ֆիլմերի համահայկական 2-րդ փառատոնը:

«Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոն» ՀԿ-ն Հայաստանը ներկայացնում է ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմում գործող «Համաշխարհային ոչ պրոֆեսիոնալ կինոյի միությունում» (UNICA): 2011-2012 թթ. Անկախ ֆիլմերի համահայկական փառատոնի ֆիլմերը մասնակցել են Լյուքսեմբուրգում, Բեռլինում, Շվեյցարիայում կայացած միջազգային կինոփառատոներին և արժանացել բազմաթիվ մրցանակների:

Այս տարի փառատոնի ծրագրում ներառված է 21 մրցութային ֆիլմ՝ «Լավագույն ֆիլմ», «Ուսանողական ֆիլմ» (կինոինստիտուտներ, քոլեջներ), «Երիտասարդական ֆիլմ» (մինչև 25 տարեկան), «Լավագույն սփյուռքահայ ֆիլմ» անվանակարգերում: Լավագույն ֆիլմերը կմասնակցեն 2012 թ. օգոստոսին Բուլղարիայում կայանալիք UNICA-74 համաշխարհային փառատոնին:

Անկախ ֆիլմերի համահայկական փառատոնի նպատակն է Հայաստանում և սփյուռքում զարգացնել անկախ ֆիլմերի արտադրությունը, այս ոլորտում խթանել տեղի և արտերկրի ներուժի համագործակցությունը:

Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter