HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պետք է աշխատենք հասնել այնպիսի արդյունքի, որ ապահովվի բնակչության գոհունակությունը»

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  և «Երևան Ջուր» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում:

Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը, Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավվելու ուղղությամբ.

«Հատկապես բազմաբնակարան, բազմահարկ շենքերում այսօր առկա են ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված խնդիրները և պետք է աշխատենք հասնել այնպիսի արդյունքի, որ ապահովվի բնակչության գոհունակությունը: Իրականացվող աշխատանքները նկատելի են, սակայն Երևանում շուրջօրյա անխափան ջրամատակարարում ապահովելու հարցում անելիքներ դեռ շատ կան»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար «Երևան Ջուր» ընկերության միջազգային առաքելությունների ղեկավար, տնօրենների խորհրդի անդամ Պիեր Բրյունեն նշել է, որ շահագործման ոլորտում և ներքին ցանցերի արդիականացման հարցում լուրջ ներդրումներ են հարկավոր և ընկերությունն այսօր քայլեր է ձեռնարկում այդ նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ: 

Քաղաքապետն ընդգծել է, որ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային և կատարված աշխատանքների գնահատականը պետք է տան հենց բնակիչները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Մեկնաբանություններ (1)

Նազիկ
Իսկ ինչու կառավարությունը ուշադրություն չի դարձնում մարզերում տեղի ունեցող իրադարձություններին:Նոյեմբերյանում ջրի հարցը շատ վատ վիճակում է:Ուստի բազմաբնակարան շենքերում ապրողները իրենց հարցերը լուծում են շենքերի տանիքները քանդելով և այնտեղ ջրի բաքեր տեղադրելով,իսկ թե ո՞վ պետք է վճարի վերևի հարկում ապրողներին պատճառված վնասները,ոչ մեկի հոգսը չէ:Իսկ դատարաններն էլ հոնքը սարքելու փոխարեն աչքդ են հանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter