HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» 2-րդ միջազգային փառատոնը

Մայիսի 29-ից հունիսի 1-ը «Հայաստանի նոր անուններ» ծրագիրը Երևանում կանցկացնի պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» 2-րդ միջազգային փառատոնը:

Փառատոնին կմասնակցի մինչև 18 տարեկան շուրջ 40 շնորհալի երաժիշտ Հայաստանից, Վրաստանից, Ֆրանսիայյից, Ռուսաստանից, Մալթայից, Ուզբեկստանից, Կորեայից:

Փառատոնի մասնակիցները երևանյան ունկնդրին կներկայանան նվագախմբային և մենանվագ կատարումներով: Նրանցից շատերը բազմիցս ելույթներ են ունեցել աշխարհի հայտնի բեմերում, միջազգային ու հանրապետական մրցույթների, փառատոների բազմակի դափնեկիրներ և տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ են:

«Նոր անունների» հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 29-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ: Փառատոնային հաջորդ համերգները կկայանան մայիսի 30-ին և 31-ին նույն համերգասրահում: Պատանի երաժիշտները հանդես կգան մենակատարումներով:

Փառատոնի եզրափակիչ համերգը տեղի կունենա Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ:

Փառատոնային օրակարգը կներառի նաև մասնակիցների համար մշակութային ծրագիր (այցելություններ Երևանի կարևորագույն մշակութային օջախներ, հուշարձաններ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածին):

Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Հովանավորը և գլխավոր գործընկերն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter