HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պակիստանցի բժիշկը, որն ԱՄՆ-ին օգնել է գտնել բին Լադենին, դատապարտվել է 33 տարվա ազատազրկման

Դավաճանության և ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվող պակիստանցի բժիշկ Շակիլ Աֆրիդին դատապարտվել է 33 տարվա ազատազրկման և տուգանվել 3.500 դոլարով, քանի որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանն օգնել է գտնել «Ալ-Քաիդայի» նախկին առաջնորդ Օսամա բին Լադենին: Այս մասին CNN-ին հայտնել են Պակիստանի Խայբեր-Պակխտունկխվա նահանգի պաշտոնյա Նասիր Խանը և ցեղային տարածքի դատարանի ներկայացուցիչ Ֆազել Մեհմուդը:

Դատաքննությունը տևել է 2 ամիս: Ըստ պաշտոնյաների՝ բժշկին հնարավորություն չի տրվել պաշտպանել իրեն, ինչն ընդունված է ցեղային տարածքների դատարաններում:

Աֆրիդին ներկա է եղել դատավճռի հրապարակմանը, որից հետո տեղափոխվել է Փեշավարի մոտ գտնվող կենտրոնական բանտ:

Աֆրիդին ԿՀՎ-ին օգնել է ԴՆԹ-ի նմուշներ հավաքել Աբոթաբադ քաղաքում գտնվող, բին Լադենի ցանկապատված առանձնատան բնակիչներից, որպեսզի պարզի, թե արդյոք «Ալ-Քաիդայի» առաջնորդն այնտե՞ղ է:

Ամերիկյան ուժերը բին Լադենին Ադոթաբադում սպանեցին 2011թ. մայիսին: ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան ընդունել է, որ Աֆրիդին մեջ դեր է խաղացել բին Լադենի գտնվելու վայրը բացահայտելու գործում: Պանետտան ասել է, որ Աֆրիդին որևէ կերպ չի դավաճանել Պակիստանին և պետք է ազատ արձակվի:

Իսլամաբադում բնակվող փաստաբան Շահզադ Ակբարն ասել է, որ դատական ընթացակարգերի լեգիտիմությունը հարցեր է առաջացնում. դատավճիռը կայացրել է Խայբեր-Պակխտունկխվա նահանգի ցեղային տարածքի դատարանը, մինչդեռ Աֆրիդիին մեղսագրվող արարքը կատարվել է Աբոթաբադում:

«Եթե բժիշկ Աֆրիդիի ընտանիքը բողոքարկի դատավճիռը Պակիստանի գերագույն դատարանում, ապա մեծ հավանականություն կա, որ դատավճիռը կվերանայվի»,- ասել է Ակբարը:

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը ցեղային տարածքների դատարաններին հաճախ են մեղադրում Պակիստանի Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության ընթացակարգերը ոտնահարելու մեջ:

Դաշնային դատարանում կառավարությունը ստիպված կլինի ապացույցներ ներկայացանել, իսկ Աֆրիդին իրավունք կունենա պաշտպանել իրեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter