HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակույթի նախարարություն. Կուրիս գյուղի Սբ. Ամենափրկիչ եկեղեցին կտեղափոխվի Ագարակ քաղաք

Դեռևս 2008 թ., Կուրիսի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հետագա պահպանության խնդիրներից ելնելով, ՀՀ մշակույթի նախարարության մասնագետները տեղում ուսումնասիրել են եկեղեցու և նրա պահպանական գոտու տեխնիկական վիճակը:

Ուսումնասիրման արդյունքում փաստվել է, որ դեռևս խորհրդային տարիներին հանքի բաց շահագործման արդյունքում, խախտվել է պահպանական գոտու ռեժիմը, վնասվել է տարածքի շուրջ 60 տոկոսը, իսկ եկեղեցին հայտնվել է մոտ 12 մետր բարձրություն ունեցող զառիթափ լանջի եզրից 2.5-3.0 մետր հեռավորության վրա: Բացի նշվածից՝ հանքի շահագործման հետևանքով՝ պահպանվածության առումով անհամեմատ վատթարացել է հուշարձանի տեխնիկական վիճակը:

Հանքավայրի սեփականաշնորհումից հետո այդ հատվածում հանքարդյունաբերական աշխատանքներ չեն իրականացվել:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և նկատի ունենալով մասնագետների հնչեցրած կարծիքները հուշարձանի հետագա պահպանության վերաբերյալ՝ առաջարկվել է Սբ. Ամենափրկիչ եկեղեցին տեղափոխել Ագարակ քաղաքի տարածք: Այդ առաջարկին համակարծիք են եղել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի մասնագետները:

Երկարատև բանակցություններից և պարզաբանումներից հետո «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն տեղեկացրել է, որ նախատեսում է ձեռնարկել եկեղեցու տեղափոխման աշխատանքները' միաժամանակ խնդրելով իրենց տրամադրել համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության պատվերով 2012 թ. «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրով կատարվում են եկեղեցու ուսումնասիրման և տեղափոխման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ:

Հուշարձանի տեղափոխման աշխատանքները սահմանված կարգի համաձայն իրականացնելու նպատակով՝ բոլոր շահագրգիռ կողմերի' ՀՀ մշակույթի նախարարության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Սյունիքի թեմի, «Ագարակի քաղաքապետարանի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և նախաձեռնող կազմակերպության պատասխանատուների մասնակցությամբ կատարվել է եկեղեցու՝ Ագարակ քաղաք տեղափոխման համար նոր տարածքի ընտրություն, համաձայն որի՝ Ագարակի համայնքային ավագանին 2012 թ. մարտի 24-ի N 9-28 որոշմամբ 0.5 հա հողատարածք է հատկացրել այդ նպատակի համար:

Կատարվել են տարածքի տեղագրական հանույթի և երկրաբանական ուսումնասիրման աշխատանքներ:

Կազմվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Պատմամշակութային հուշարձանի տեղափոխման թույլտվություն տալու մասին» որոշման նախագիծը: Հուշարձանի չափագրման և նախագծման աշխատանքներին զուգահեռ սկսվել են նաև հուշարձանին հարող տարածքի պեղման աշխատանքները:

ՀՀ մշակույթի նախարարություն

Մեկնաբանություններ (2)

Vahram Atom Tatikyan
Ժողովրդական ճարտարապետության նմուշները, որոնք պահպանվել էին Կուրիսում՝ շատ ավելի արժեքավոր էին, քան այդ ուշ միջնադարում կառուցված սովորական, անարտահայտիչ եկեղեցին: Ինքը՝ գյուղը, մի անգին հուշարձան է, կարեւռ իր ամբողջության մեջ, դա ուսումնասիրել է ճարտառապետ Նուբար Փափուկչյանը /անունը գուցե ճիշտ չեմ գրում՝ Հայկական Ժողովրդական ճարտարապետության Սյունիքի դպրոցի,, գրքում, անդրադարձել եմ, գորգերի հետ կապված, իմ ,,ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԱՐՎԵՍՏ,, հչատարակման պատրաստվող հանրագիտարանում: Կրկին պնդում եմ, որ սա, ինչպես նաեւ հարակից Վահրավար, Գուդեմիս, Լիճք ու Տաշտում գյուղերը լքելն ու քարուքանդ անելը վերջին երեսուն տարում Հայաստանում կատարված ամենամեծ հանցանքն է մեչ ազգագրական արճեքների նկատմամբ: Պետք է քայլեր ձերնարկել գոնե ամրացնել մնացած մնացորդները՝ ոտեղ անօրինական ձեւով աստիճամաբար պարսիկներն են հաստատվում, գուցե հետագայում հնարավորություն կլինի այն ազգագրական արգելավայրի վերածելու համար ու վերականգնելու:
Սերգո
ՀԱ հուշարձան տեղափոխելու անվան տակ լոռու մարզի խաչքարերն էլ հավաքումա թմի առաջնորդը, կեղծ թղթերով իբր տանում են ցուահանդես, աբյց վարորդն ասելա թե իրեն հանձնարարել են տանել Վահագնի գյուղ, փաստորեն լավ գին են տալիս էդ հին խաչքարերին, ճիշտա էս անգամ ալավերդցիները քշեկ են անօրինական բիզնեսմեններին, աբյց նրանց ղեկավարնա սելա էդքան տարել ենք տարբեր տեղերից ձեն չեք հանել, էս ինչ եք խառնվել իրար, փաստորեն թեմի առաջնորդը ամբողջ մարզը մաքրելա խաչքարերից ու կուատակումա ինչ որ տեղ, դատախազությունը էինչի գործ չի հարուցում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter