HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԲՀԿ-ի քայլը՝ Facebook-ի քննարկման թեմա

Այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տարածած հայտարարությունը՝ կոալիցիային չմասնակցելու մասին, բուռն քննարկումների առիթ է տվել Facebook սոցցանցի հայաստանյան տիրույթի անդամներին: Բլոգեր Սամվել Մարտիրոսյանը գրել է. «Սաղ գրում են, որ ԲՀԿ-ն չմտավ կոալիցիա: Բա ՀՀԿ-ն մտա՞վ, չհասկացա»: Այս գրառմանը մեկ այլ բլոգեր՝ «Փիղ» անունով հայտնի Տիգրան Քոչարյանը, պատասխանել է. «Կոալիցիան տունը չէր»: Հայկ Սարգսյանն էլ արձագանքել է. «Սամվել ջան, էդ խեղճ կոալիցիային պատասկուշկա սարքինք, ով չի ալարում, հելնում մտնում ա»:

Գեղամ Վարդանյանն ավելի հեռուն է գնացել, անդրադառնալով նախագահական ընտրություններին, եւ գրել է. «Սպասենք ԲՀԿ-ի նախագահի թեկնածուին... 1.Ծառուկյան, 2.Օսկանյան???, 3.Քոչարյան՞՞՞՞՞՞՞»:

Արտակ Եղիազարյանն անդրադարձել է օրվա «բոցին», որը, նրա դիտարկմամբ, հետեւյալն է. «ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնում, բայց դրանից ամենաշատը ուրախացել են ՕԵԿ-ն ու ՀԱԿ-ը:))) «Օրինաց երկիրը» ուրախ ա, որ ավելի շատ պաշտոնների կհավակնի, իսկ Կոնգրեսը, որ Քոչարյանի ԲՀԿ-ն ընդդիմադիր կդառնա.ՃՃՃՃ»: Այս գրառման ներքո ծավալված քննարկումների թվում Կարեն Հարությունյանը գրել է. «Մեր կուսակցությունները ոնց որ ֆան-կլուբեր լինեն... քաղաքականությունն էլ հետեւաբար շոու-բիզնես»: 

«ՕԵԿ-ը ՀՀԿ-ի ֆետիշներից ա»,- ԲՀԿ-ի վերաբերյալ բուռն քննարկումներից մի փոքր շեղվելով՝ միտք է հայտնել Դավիթ Մելիքսեթյանը: Վիկտոր Ենգիբարյանն էլ նշել է. «ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կոալիցիա չկազմելու մասին: Հաջորդ խաղը կոչվում է «Աշխարհաքաղաքականություն»»: 

Հասմիկ Համբարձումյանն էլ մեջբերել է Մհեր Արշակյանի միտքը. «ԲՀԿ-ն՝ «պսեւդոդ» ընդդիմություն»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter