Հայաստան կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատվիրակությունը
Մայիսի 25-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի` Սենատի պատվիրակությունը: Ֆրանսիացի խորհրդարանականները հանդիպումներ կունենան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, կայցելեն Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, որտեղ նրանց կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել