HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը ներկայացրել է Աջափնյակի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտավազդ Սարգսյանին:

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար, մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված Ռուբեն Հովսեփյանին երկարամյա համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ իր  պատգամավորական գործունեությամբ նույնպես կշարունակի աջակցել համայնքային խնդիրների լուծմանը:

Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ  վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտավազդ Սարգսյանը, լինելով Երևանի ավագանու անդամ, քաջածանոթ է տեղական ինքնակառավարման համակարգին, առկա հիմնախնդիրներին  և դրանց լուծման ուղիներին:

«Մայրաքաղաքի համաչափ զարգացումը պայմանավորված է յուրաքանչյուր վարչական շրջանում տարվող աշխատանքներով: Վստահ եմ, որ, պահպանելով վերջին տարիների ընթացքում ձեռքբերումները, հետևողական աշխատանքի շնորհիվ  Աջափնյակն ամբողջությամբ կկերպարանափոխվի: Շարունակելով ներկա ծրագրերը պետք է նպաստել ինչպես վարչական շրջանի, այնպես էլ մայաքաղաքի զարգացմանը»,-նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը հատկանշել է նաև բնակիչների հետ մշտական կապի ապահովումը, բակային տարածքներ պարբերական այցելությունների ու հանդիպումների միջոցով խնդիրների վերհանումը և վստահություն է հայտնել, որ նոր ղեկավարի աշխատանքային փորձի և հմտությունների շնորհիվ կարճ ժամանակում բնակչությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ արդյունքներն ակներև կլինեն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter