HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը զայրացա՞ծ է ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանի վրա

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը զայրացած է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանի վրա: Սարգսյանին տեղեկացրել են, թե Շաբոյանն իր ամեն մի քայլը զեկուցում է վարչապետ Տիգրան Սարգսյանին: Անգամ երբ պետք է ինչ-որ կազմակերպության տուգանի, Շաբոյանը «թույլտվություն» է հարցնում վարչապետից:

«Ժողովուրդ»-ը փորձեց լուրը ճշտել ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանից, որն ասաց. «Տեղեկատվությունը լիարժեք անհեթեթություն է, նման խոսակցություններ ընդհանրապես չկան: Պարոն Շաբոյանը լավ հարաբերություններ ունի և երկրի նախագահի, և վարչապետի հետ, ու որևէ խնդիր կամ բարկանալու առիթ չի եղել: Ավելին, հանձնաժողովի աշխատանքը շատ բարձր է գնահատվել, որը բազմիցս բարձրաձայնվել է: Իսկ տուգանքների առումով ասեմ, որ հանձնաժողովն անկախ է, և ոչ մի քննարկում չի լինում ոչ վարչապետի և ոչ էլ նախագահի հետ»:

Մեկնաբանություններ (3)

gayane
ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը երբևէ առևտուր արել է ՍԹԱՐ մարկետների ցանցից: Երբևէ ուշադրություն դարձրել է, որ ապրանքների վրա դրված գնապիտակները Չեն համապատասխանում այն գնին, ինչ գանձում է դրամարկղը: Պիտակավորված գնին գումարվում է 20% ԱԱՀ: Դա ֆիկսված է դրամարկղի չեկի վրա: Որքանով է դա համապատասխանում օրենքին և չի ոտնահարվում արդյոք գնորդի իրավունքը, քանի որ միայն վճարելուց հետո է պարզ դառնում, որ 20% ավելի է վճարել:
Մեսրոպ Մեսրոպյան
Նույնատիպ երևույթ նկատել եմ նաև Երևան Սիթի Զեյթունի սուպերմարկետում: Տաղավարում ցուցադրված երշիկի գինը չեր համապատասխանում դրամարկղում ստացված գնին, դրամարկղի գնով այն 600 դրամ ավելի թանկ արժեր: Երբ ես բարձրաձայնեցի նկատված փաստը, դրամարկղի աշխատակցուհին կարմրելով պատճառաբանեց , որ գինը նոր է փոխվել, դեռ չեն հասցրել գնապիտակները փոխել: Չէի զարմանա և բարկանա նկատված երևույթի վրա եթե դա առաջին անգամ լիներ: Վստահեցնում եմ , որ կոնկրետ Զեյթունի Երևան Սիթի սուպերմարկետում այս երևույթը արդեն խրոնիկ բնույթ է կրում:
Taron
Ardunkum menak tuganvum en nrank ovker chunen...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter